Ա. Արզումանյան. «Այսօր ամենապասիվն ազատականն է»
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀՇ նախկին նախագահ, ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանն անդրադարձավ վերջին շրջանում Հայոց Համազգային Շարժում կուսակցության շարքերում տեղ գտած տարաձայնություններին: Բանախոսը ցավ հայտնեց, որ ՀՀՇ-ն նահանջել է իր լիբերալ-ազատական դիրքերից:
«Ես, լինելով ՀՀՇ անդամ, մշտապես կարծել եմ, որ մեր կուսակցությունն այն լիբերալ ուժն է, որը պետք է իր ներքին հարցերում առաջնորդվի ժողովրդավարությանը հատուկ սկզբունքներով։ Ցավում եմ, որ այսօր նահանջ է նկատվում»,- ասաց նա` կարծիք հայտնելով, որ այսօր ընդհանրապես Հայաստանում լիբերալ դաշտն է ոչնչացվում:
Խոսելով Հայ ազգային կոնգրեսում ՀՀՇ-ի դերակատարության մասին` Ա. Արզումանյանն ասաց, թե հույսեր ունի, որ ՀՀՇ-ն կվերականգնի իր որդեգրած արժեքները ու կդառնա ՀԱԿ-ի շարժիչը:
«Հիմա ես ավելի սպասողական և հուսով եմ, որ ՀՀՇ-ն իր նորաստեղծ վարչությունով պետք է դառնա լոկոմոտիվը, որի հետևից պետք է ազատական ուժերը գնան։ Կոնգրեսում կան բոլոր ուժերը, և այսօր ամենապասիվը ազատականն է, իսկ ես, ազատական լինելով իմ ամբողջ էությամբ, ուզում եմ, որ այդ գաղափարախոսությունը շարունակի ընդլայնվել և, նաև` դառնա հաղթական Հայաստանում»,- ասաց նախկին արտգործնախարարը։
10.09.2010, 16:31
Aysor.am
16:30 • 11/02, Հակերներն արգելափակել են ԿՀՎ-ի կայքը
15:50 • 11/02, Բելգիայում առաջին անգամ կին ոստիկանապետ է նշանակվել
15:31 • 11/02, Երբ կյանքը կախված է գումարից
15:10 • 11/02, Ադրբեջանցի զորակոչիկը զոհվել է Արցախի մոտ տեղի ունեցած ՃՏՊ-ում
14:52 • 11/02, ՏԿՆ. Ավանդական հանդիպում` ոռոգման շրջանի մեկնարկի համար
14:47 • 11/02, Մի երկրաշարժն էլ բավական է
14:38 • 11/02, Սաադի Քադդաֆին Լիբիայում ապստամբություն է խոստանում
14:28 • 11/02, Տրնդեզի խորհուրդը, ավանդույթները, նաև՝ ուտեստները
14:06 • 11/02, «Մուսուլման եղբայրներ»-ը խորհրդարանական հանրապետության կողմնակից
13:42 • 11/02, 20-ից ավելի երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը
Գլխավոր