Արզումանյանը կողջունի ցանկացած երկիր, որը ԼՂՀ-ն օկուպանտ կճանաչի
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հայաստանին դատապարտող որևէ բանաձև չի ընդունվել: Այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ նախկին ԱԳ նախարար, ՄԱԿ-ում Հայաստանի նախկին ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանը: Բանախոսն ընդգծեց, որ Հայաստանի վերաբերյալ ՄԱԿ-ում ընդունված 4 բանաձևերում նշվում է ընդամենը, որ ղարաբաղյան բանակը գրավել է «Լեռնային Ղարաբաղի տարածքից դուրս» որոշակի տարածքներ, և հորդոր է արվում Հայաստանի իշխանություններին` օգտագործել իր ողջ ազդեցությունը, որպեսզի կոնֆլիկտը չտարածվի:
«Զինադադար պետք է լիներ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև, ինչը և չհաջողվեց ՄԱԿ-ի մակարդակով, սակայն Ռուսաստանի միջորդությամբ` այն տեղի ունեցավ 1994 թվականի մայիսի 12-ին և այլևս որևէ մեկն այդ բանաձևերին չի անդրադարձել»,- ասաց Ա. Արզումանյանը:
Անդրադառնալով Հայաստանի վերաբերյալ ՄԱԿ-ի փաստաթղթերում «օկուպացիա» եզրույթի առկայությանը, նախկին արտգործնախարարն ասաց. «Ես պատրաստ եմ ողջունել ցանկացած երկրի, որը կճանաչի Լեռնային Ղարաբաղը` որպես օկուպանտ, որը գրավել է Ադրբեջանի տարածքը, դրանով իսկ ճանաչելով ԼՂՀ-ի կայացած լինելը և այն փաստը, որ կարող է նույնիսկ օկուպացնել հարևան երկրներին»:
10.09.2010, 16:35
Aysor.am
16:30 • 11/02, Հակերներն արգելափակել են ԿՀՎ-ի կայքը
15:50 • 11/02, Բելգիայում առաջին անգամ կին ոստիկանապետ է նշանակվել
15:31 • 11/02, Երբ կյանքը կախված է գումարից
15:10 • 11/02, Ադրբեջանցի զորակոչիկը զոհվել է Արցախի մոտ տեղի ունեցած ՃՏՊ-ում
14:52 • 11/02, ՏԿՆ. Ավանդական հանդիպում` ոռոգման շրջանի մեկնարկի համար
14:47 • 11/02, Մի երկրաշարժն էլ բավական է
14:38 • 11/02, Սաադի Քադդաֆին Լիբիայում ապստամբություն է խոստանում
14:28 • 11/02, Տրնդեզի խորհուրդը, ավանդույթները, նաև՝ ուտեստները
14:06 • 11/02, «Մուսուլման եղբայրներ»-ը խորհրդարանական հանրապետության կողմնակից
13:42 • 11/02, 20-ից ավելի երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը
Գլխավոր