«Պետք է սպաների հրապարակային դատավարություններ անցկացվեն»
ՀԱԿ ներկայացուցիչ, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանն այսօր ասուլիսի ժամանակ անդրադարձավ հայկական բանակում վերջին շրջանում տեղի ունեցած մահացու ելքով միջադեպերին։ Բանախոսի կարծիքով, բանակի միջադեպերը նոր երևույթ չեն, պարզապես հիմա ամեն ինչ ավելի բաց է:
Բանակային միջադեպերի պատճառը, ըստ նախկին արտգործնախարարի, այն է, որ հայկական բանակը խորհրդային միության բանակային բարքերի վրա է խարսխված։
«Դա գաղտնիք չէ, դա ողջ հետխորհրդային տարածքին հատուկ բան է։ Դա, թերևս, բոլորիս թերությունն էր վերջին 20 տարիների ընթացքում, որ չենք կարողացել բանակն ավելի պրոֆեսիոնալ մարմին սարքել և ավելի մեծ հասարակական վերահսկողություն սահմանել»,- ասաց նա:
Ալեքսանդր Արզումանյանը նաև համոզմունք հայտնեց, որ զինվորների մահվան պատճառ դարձած սպաների հրապարակային դատավարություններ պետք է անցկացվեն։
«Խոսքը մեր երեխաների մասին է, որոնց կյանքը վտանգվում է ինչ–որ հղփացած, հաբրգած լեյտենանտի կամ, չգիտեմ, նախարարի պատճառով, և սա է ցավը», – ընդգծեց նախկին արտգործնախարարը:
10.09.2010, 16:53
Aysor.am
16:30 • 11/02, Հակերներն արգելափակել են ԿՀՎ-ի կայքը
15:50 • 11/02, Բելգիայում առաջին անգամ կին ոստիկանապետ է նշանակվել
15:31 • 11/02, Երբ կյանքը կախված է գումարից
15:10 • 11/02, Ադրբեջանցի զորակոչիկը զոհվել է Արցախի մոտ տեղի ունեցած ՃՏՊ-ում
14:52 • 11/02, ՏԿՆ. Ավանդական հանդիպում` ոռոգման շրջանի մեկնարկի համար
14:47 • 11/02, Մի երկրաշարժն էլ բավական է
14:38 • 11/02, Սաադի Քադդաֆին Լիբիայում ապստամբություն է խոստանում
14:28 • 11/02, Տրնդեզի խորհուրդը, ավանդույթները, նաև՝ ուտեստները
14:06 • 11/02, «Մուսուլման եղբայրներ»-ը խորհրդարանական հանրապետության կողմնակից
13:42 • 11/02, 20-ից ավելի երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը
Գլխավոր