ARM   RUS   ENG

Դաշտային վարժանք «Արմենիա 2010»

Սեպտեմբերի 11-17-ին Հայաստանում Եվրատլանտյան աղետների արձագանքման համակարգման կենտրոնը (ԵԱԱՀԿ) Հայաստանի հետ համատեղ անցկացնելու է երկրաշարժի հետևանքների կառավարման «Արմենիա 2010» դաշտային վարժանքը:

Վարժանքը բաղկացած կլինի երեք փուլից` թիմերի ժամանում, դաշտային վարժանք և ստատիկ ցուցադրումներ ու քննարկումներ:

Դաշտային վարժանքը կանցկացվի Կոտայքի մարզում տեղակայված 11 վայրերում` բազային ճամբար, բունկեր, փլուզված շենք, գյուղի լեռ, քիմիական գործարան, խողովակաշար և այլն:

Դաշտային վարժանքին մասնակցում են Հայկական տեղական արտակարգ իրավիճակների իրավասուները (LEMA), ԵԱԱՀԿ թիմը (EADRCC), ՆԱՏՕ-ի օդային վաղ ազդարարման և վերահսկման ուժերը, ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակը, վարժանքի հրամանատարային տարրերով աշխատող ազգային փորձագետները, Եվրատլանտյան աղետների արձագանքման միավոր կազմակերպությունը (ԵԱԱՄ), հասարակական կազմակերպություններ և լրատվական խմբեր:

Վարժանքին կմասնակցեն արտասահմանյան 28 երկրներից և միջազգային 5 կազմակերպություններից ժամանած 333 փորձագետներ և դիտորդներ, ինչպես նաև` 373 ներկայացուցիչ Հայաստանից:
 

10.09.2010, 16:48

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |