ARM   RUS   ENG

Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանի հանդիպումները

Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը այս շաբաթվա ընթացքում մի շարք հանդիպումներ է ունեցել Լիբանանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ`որհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրիի հետ ունեցած հանդիպման ժամանակ քննարկվել են երկու երկրների խորհրդարանների համագործակցության խորացմանն առնչվող խնդիրներ, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր:

ԱԳ նախարար Ալի Շամին և դեսպան Քոչարյանը ընդգծել են միջազգային կազմակերպություններում համագործակցության խորացման կարևորությունը: ՀՀ դեսպանը ներկայացրել է մանրամասներ ԼՂ հակամարտության կարգավորմանն առնչվող զարգացումների վերաբերյալ:

Բեյրութի քաղաքապետ Բիլալ Համադի հետ զրուցակիցները քննարկել են Երևան և Բեյրութ քաղաքների համագործակցության հնարավոր ուղղությունները: Բիլալ Համադին փոխանցվել է Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հրավերը մասնակցելու հոկտեմբերի 10-ի Երևանում անցկացվելիք տոնակատարություններին:

Դեսպան Աշոտ Քոչարյանն ու Բեյրութի և Լեռնային Լիբանանի առևտրաարդյունաբերական և գյուղատնտեսական պալատի նախագահի տնտեսական հարցերով խորհրդական Ռոջեր Է. Խայաթը նշել են բարձրաստիճան պատվիրակությունների և գործարարների փոխայցելությունների անհրաժեշտությունը: Քննարկել են նաև հայ-լիբանանյան գործարար խորհրդի ստեղծման և երկու երկրների գործարարների փոխշահավետ համագործակցության հեռանկարները:
 

10.09.2010, 17:29

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |