Ադրբեջանում գնաճն ավելի բարձր է, քան հայտարարվածը
Ադրբեջանում օգոստոսին գյուղատնտեսական ապրանքների գները, հուլիսի համեմատ, 1,1 տոկոսով աճել են: Ադրբեջանի Պետվիճկոմի տվյալներով, ամսվա ընթացքում 2,4 տոկոսով աճել է բանջարեղենի և մրգի գինը: Ադրբեջանի կենտրոնական բանկն էլ մինչև տարեվերջ 6 տոկոսանոց սղաճ է կանխատեսում: Տնտեսագետ-փորձագետ Վուգար Բայրամովը «Ենի Մուսավաթ»-ի հետ զրույցում հայտնել է, որ պաշտոնապես հայտարարված գների աճը չի արտահայտում իրական պատկերը և որ հատկապես օգոստոսին մթերքի գնի 1 տոկոս աճը իրական չէ:
«Եվ պաշտոնական, և անկախ հաշվարկները ցույց են տալիս, որ իրականում օգոստոսին գնաճն ավելի մեծ է: Թանկացումներն այսուհետ ևս կշարունակվեն: Տարեվերջին այդ թանկացումներն ավելի մեծ թափ կստանան: Թանկացումները նկատվում են ոչ միայն ներկրված ապրանքների, այլև գյուղատնտեսական ապրանքների գներում, ինչը պայմանավորված է համաշխարհային շուկայում նավթի գնի աճով և դոլարի կայունացմամբ: Ադրբեջանում մսի գինն արդեն մեկ մանաթով թանկացել է: Դա նշանակում է, որ կբարձրանա նաև մսամթերքի գինը: Չնայած, հաշվի առնելով այդ բոլորը, Ադրբեջանի Կենտրոնական բանկը տարեկան սղաճը կանխատեսել է 6 տոկոս, 2010 թ-ին այն 8 տոկոսից պակաս չի կարող լինել: Կանխատեսվում է, որ տարվա առաջին կեսի համեմատ, գնաճն Ադրբեջանում ավելի բարձր է լինելու: Դա կապված է նաև ներքին գործոնների հետ: Գյուղատնտեսական արտադրանքն այնքան է պակասել, որ առաջարկը չի գերազանցում պահանջարկին»,- ասել է փորձագետը:
10.09.2010, 15:03
Aysor.am
16:30 • 11/02, Հակերներն արգելափակել են ԿՀՎ-ի կայքը
15:50 • 11/02, Բելգիայում առաջին անգամ կին ոստիկանապետ է նշանակվել
15:31 • 11/02, Երբ կյանքը կախված է գումարից
15:10 • 11/02, Ադրբեջանցի զորակոչիկը զոհվել է Արցախի մոտ տեղի ունեցած ՃՏՊ-ում
14:52 • 11/02, ՏԿՆ. Ավանդական հանդիպում` ոռոգման շրջանի մեկնարկի համար
14:47 • 11/02, Մի երկրաշարժն էլ բավական է
14:38 • 11/02, Սաադի Քադդաֆին Լիբիայում ապստամբություն է խոստանում
14:28 • 11/02, Տրնդեզի խորհուրդը, ավանդույթները, նաև՝ ուտեստները
14:06 • 11/02, «Մուսուլման եղբայրներ»-ը խորհրդարանական հանրապետության կողմնակից
13:42 • 11/02, 20-ից ավելի երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը
Գլխավոր