ARM   RUS   ENG

Մայր Աթոռը ներկայացնում է նոր հրատարակությունները

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչությունը լույս է ընծայել հետևյալ աշխատությունները`

Անահիտ Պարսամյանի «Օշինդրի բույրը կամ Սուրբ Վահան Գողթնացի» սրբախոսական վիպակը: Այս վիպակը Մայր Աթոռի նախաձեռնած և իրականացվող սրբախոսական գրականության մատենաշարի երկրորդ գիրքն է: 733 թվականին նահատակված ս. Վահան Գողթնացու նահատակության մասին սույն վիպակը հիմնված է Ը դարի սրբախոս, Արծկեի Երաշխավոր վանքի վանահայր Արտավազդի շարադրանքի հիման վրա (744 թ.):


Հաջորդ աշխատությունը Նիկոլայ ավագ քահանա Ագաֆոնովի «Յուղաբեր կանայք» պատմավեպն է Քրիստոսին հետևող հեզ և համեստ կանանց սխրանքի մասին:

Երրորդ հրատարակությունը նախածերենցյան հայսմավուրքային վեց խմբագրությունների Համաբարբառ Հայսմավուրքի` օգոստոս և հոկտեմբեր ամիսների հատորներն են: Հատորները հրատարակության են պատրաստվել ղեկավարությամբ և խմբագրությամբ հրատարակչության տնօրեն Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանի:

Ինչպես հայտնում են Մայր Աթոռ Ս.Էջմիածնի տեղեկատվական համակարգից, նշյալ չորս աշխատությունները տպագրվել են «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի մեկենասությամբ:
 

10.09.2010, 14:45

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |