Ուսուցողական սեմինար` Երևանում
Սեպտեմբերի 15-ին Երևանում տեղի կունենա լրագրողների համար Եվրոպական միության Թվինինգ և Թայեքս ծրագրերի ուսուցողական սեմինար, որը նախաձեռնել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Ծրագրերի կառավարման գործակալությունը: Սեմինարի թեման է` «Եվրոպական միության Թվինինգ և Թայեքս ծրագրերը Հայաստանում»:
Սեմինարը նպատակ ունի բարձրացնել լրատվամիջոցների իրազեկվածության մակարդակը ԵՀԳԳ /Եվրոպական հարևանության գործողությունների ծրագրի վերաբերյալ և նոր գիտելիքներ տալ նրանց ԵՄ Թվինինգ և Թայեքս ծրագրերի վերաբերյալ` նպաստելով ԵՄ գործունեության վերաբերյալ հանրությանը համակողմանի և հավաստի տեղեկատվության տրամադրման գործընթացին:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես կգան ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը և ՀՀ-ում ԵՄ ներկայացուցիչ Գուլյերմո Կոլոմբոն:
Սեմինարի հիմնական բանախոսներն են` ՀՀ էկոնոմիկայի նախարարության Ծրագրերի կառավարման գործակալության պետ Ռուբեն Սարուխանյանը, ով հանդես կգա «Եվրոպական հարևանության քաղաքականության գործիքներ. Թվինինգ, Թայեքս, Սիգմա, Անդրսահմանային համագործակցություն» թեմայով և «Աջակցություն Հայաստանում Թվինինգ և Թայեքս ծրագրերի կառավարման գործակալությանը» ծրագրի ղեկավար Պատրիկ Մունիե Լոմպռեն, ով կներկայացնի Թվինինգ ծրագրի առանձնահատկությունները:
Ելույթով հանդես կգան նաև ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության արտաքին կապերի բաժնի պետ Հայկանուշ Չոբանյանը և «Աջակցություն ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին» Թվինինգ ծրագրի ռեզիդենտ խորհրդատու Անտոնիո Մորան:
10.09.2010, 17:10
Aysor.am
14:38 • 11/02, Սաադի Քադդաֆին Լիբիայում ապստամբության է խոստանում
14:28 • 11/02, Տրնդեզի խորհուրդը, ավանդույթները, նաև՝ ուտեստները
14:06 • 11/02, «Մուսուլման եղբայրներ»-ը խորհրդարանական հանրապետության կողմնակից
13:42 • 11/02, 20-ից ավելի երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը
12:27 • 11/02, Կանայք, զբաղվո՞ւմ եք մանր ու միջինով
12:13 • 11/02, Որովհետև մեր եկեղեցին ազգային եկեղեցի է
11:23 • 11/02, Երկու Սուդանները չհարձակման համաձայնագիր են ստորագրել
11:22 • 11/02, Այսօր լրացավ Մուբարաքի պաշտոնականկության 1 տարին
11:09 • 11/02, Կարմիր գինու օգտակարության մասին
11:06 • 11/02, Սաուդյան Արաբիայի թագավորը քննադատել է Մոսկվային և Պեկինին
Գլխավոր