ARM   RUS   ENG

Միկլոշկո. Արցախահայությունն անընդհատ զգացել է ոչնչացման վտանգը

ԵՄ գլխավոր երկրների պասիվ դիրքորոշումը Հարավային Կովկասի և Արցախի նկատմամբ զարմանալի է: Ըստ ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարության` սեպտեմբերի 9-ին Կրինիցայում տեղի ունեցած «Հարավային Կովկաս. ինչպես կառուցել էֆեկտիվ տարածաշրջանային քաղաքականություն» նստաշրջանի ժամանակ հայտատարել է Սլովակիայի խորհրդարանի նախկին խոսնակ Ֆրանտիշեկ Միկլոշկոն:

«Իրավիճակը ամենազգայունն է ողջ Եվրոպայի կտրվածքով: Խաղաղության վտանգումը Եվրոպայի տարածաշրջանում ամենաիրականն ու ամենահնարավորն է այսօր Արցախում: Զարմանալի է ԵՄ-ի գլխավոր երկրների պասիվ դիրքորոշումը վերոհիշյալ հարցի շուրջ: Պատճառը անընդունելի է. Արցախը և Հարավային Կովկասը շատ հեռու են տեղավորված նրանց սահմաններից: ԵՄ-ն երևի մոռանում է, որ այս տարածաշրջանում խաղաղության խախտումը դառնալու է պատերազմական օջախ ողջ Եվրոպայի համար: Ցավոք եվրոպական պետությունները 20-րդ դարում հաճախ այսպիսի դիրքորոշման հետևանքով կորցրել են և շարունակում են կորցնել»,- ասել է նա:

Բանախոսը հայտատարել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում իրեն հատկապես հուզում է Արցախի իրավիճակը:

«Ադրբեջանը հայտարարում է, որ Հայաստանը օկուպացրել է նրա տարածքի 20 տոկոսը: Տեսնենք ինչպիսին է իրական վիճակը և ինչպես են այն ընկալում հայերը: 20-րդ դարում հայ ժողովուրդը դիմակայել է իրեն բաժին ընկած ճակատագրին և փրկվել ամբողջովին բնաջնջման արհավիրքից: Դրա ամենասարսափելի սինվոլը 1915թ-ին կայացած Ցեղասպանությունն էր. 1.5մլն հայ ոչնչացվեց միայն նրա համար… որ հայ են»,- ասել է նախկին խոսնակը, մշելով, որ ցեղասպանաստեղծ գործունեությունն այսօր շարունակում է Ադրբեջանը:

«Ինչպիսի՞ն է իրավիճակն այսօր: Վերջին տարիներից մի օրինակ միայն: Ադրբեջանի տարածքում է այսօր պատմական Նախիջևանը` հին հայկական մի տարածք, որտեղ մեկուկես հազարամյակ պահմանվել էր խաչքարների մի յուրահատուկ գերեզմանոց, մի յուրահատուկ մշակութային կոթող: 2005 թ-ին եկան ադրբեջանցիները` զինվորներով, բանվորներով` հսկա մետաղյա մուրճերով զինված, և ոչնչացրեցին համամարդկային, մշակույթային և պատմական մեծ արժեք ունեցող այդ կոթողը: Այ սա արդեն մշակույթային ցեղասպանության մի ահավոր նմուշ է: Արցախահայությունն անընդհատ զգացել է իր մշակույթային և ֆիզիկական ոչնչացման վտանգը»,-ասել է Ֆրանտիշեկ Միկլոշկոն:
 

10.09.2010, 16:55

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |