«Նա Ռուբեն Հախվերդյանն է և դրանով ամեն ինչ ասված է»
Այսօր Երևանի մամուլի ակումբներից մեկում հավաքվել էին արվեստագետներ, որոնց շրջանում մտահոգություն է առաջացրել ԶԼՄ-ներում շրջանառվող` հանրահայտ երգիչ-երգահան Ռուբեն Հախվերդյանի թուրքական կողմի հետ հնարավոր համագործակցության վերաբերյալ լուրերի շուրջ:
Երգչուհի Լեյլա Սարիբեկյանը նշեց, որ շատ-շատերը մեծացել են «հախվերդյանական» երգերը լսելով, Ռ. Հախվերդյանը «ազգային արժեք» է և ոտնձգությունները նրա հանդեպ անընդունելի են:
«Ջրափոսի մեջ ոմանք քնում են, ոմանք երգեր են գրում: Նա Ռուբեն Հախվերդյանն է և դրանով ամեն ինչ ասված է»,- իր հերթին շեշտեց երգահան Դավիթ Ամալյանը և հավելեց, որ երգահանը որևէ մեկից պաշտպանվելու կարիք չունի:
Դ. Ամալյանը ցավով արձանագրեց, որ այսօր երիտասարդները չգիտեն Ռուբեն Հախվերդյանին, սակայն անուն-ազգանունով ճանաչում են շատ ու շատ շոու-բիզնեսի ներկայացուցիչների, «քանի որ նրանք արդեն դարձել են իրենց տան անդամը»` մշտապես լինելով եթերում:
Բանախոսները նշեցին, որ այս տարի լրանում է Ռուբեն Հախվերդյանի 60-ամյակը շնորհավորեցին երգահանին` մաղթելով երկար տարիների ստեղծագործական կյանք:
10.09.2010, 14:41
Aysor.am
16:30 • 11/02, Հակերներն արգելափակել են ԿՀՎ-ի կայքը
15:50 • 11/02, Բելգիայում առաջին անգամ կին ոստիկանապետ է նշանակվել
15:31 • 11/02, Երբ կյանքը կախված է գումարից
15:10 • 11/02, Ադրբեջանցի զորակոչիկը զոհվել է Արցախի մոտ տեղի ունեցած ՃՏՊ-ում
14:52 • 11/02, ՏԿՆ. Ավանդական հանդիպում` ոռոգման շրջանի մեկնարկի համար
14:47 • 11/02, Մի երկրաշարժն էլ բավական է
14:38 • 11/02, Սաադի Քադդաֆին Լիբիայում ապստամբություն է խոստանում
14:28 • 11/02, Տրնդեզի խորհուրդը, ավանդույթները, նաև՝ ուտեստները
14:06 • 11/02, «Մուսուլման եղբայրներ»-ը խորհրդարանական հանրապետության կողմնակից
13:42 • 11/02, 20-ից ավելի երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը
Գլխավոր