Դ.Ջամալյան «Ադրբեջանական բանակում կարգապահություն չկա՞»
Միամտություն կլիներ կարծել, թե ադրբեջանական կողմի դիվերսիաներն ընդամենը առաջին գծում գտնվող զինվորների թույլ նյարդերի արդյունք են, այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր Հանրային խորհրդի անդամ, ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը` մեկնաբանելով Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի հայտարարությունը, թե «շփման գծում հայ և ադրբեջանցի զինվորները գտնվում են դեմ առ դեմ և ամեն վայրկյան սպասելի է, որ նյարդերի տեղի տալու պատճառով իրավիճակը կարող է դուրս գալ հսկողությունից»:
«Ստացվում է, որ ադրբեջանական բանակում կարգապահություն չկա՞ և ով ինչ ուզում անո՞ւմ է: Իհարկե ոչ` սա հստակ կազմակերպված դիվերսիաներ էին», - ասաց բանախոսը, նշելով, որ չի կիսում այն կարծիքը, թե դիվերսիաները տանում են դեպի լայնածավալ ռազմական գործողություններ:
Ըստ Դ.Ջամալյանի` գերտերությունների, հատկապես Ռուսաստանի համար տարածաշրջանում վատ խաղաղությունն ավելի ձեռնտու է, քան պատերազմը: «Այստեղ քաղաքականությունն ավելի շատ է, քան ռազմական գործողությունների սպառնալիքը», - նշեց նա:
Բանախոսը մասամբ համաձայնեց այն կարծիքին, որ ադրբեջանական կողմը օգտվել է հայկական բանակում վերջերս արձանագրված աղմկահարույց միջադեպերից, որպեսզի ակտիվացնի իր սադրանքները` նշելով, որ այդ դիվերսիաները հիմանկանում քաղաքական պատճառներ ունեն և միտված են ներքին լսարանի համար:
«Ադրբեջանական կողմը, բնականաբար պետք է օգտվեր, և բոլորս, ի դեպ, դրա ականատեսը եղանք, երբ շրջանառության մեջ դրվեց հայ ռազմագերիների հետ կապված տեսահոլովակը, թե իբր Ադրբեջանում գերությունն ավելի գերադասելի է, քան հայրենի բանակում ծառայելը»,- ասաց նա, շեշտելով, որ դիվերսիաները կրկին բարձրացրեցին հայկական բանակի զգոնությունը:
«2005թ-ից սկսած հունիսի 18-ի դեպքը միակն է, երբ մենք զոհ ենք տվել, իսկ դրանից հետո երկու-երեք օրերի ընթացքում ադրբեջանցիները 10 զոհ են տվել, ինչը հրադադարի պայմանների համար բավականին լուրջ ցուցանիշ է»,- նշեց Դ.Ջամալյանը և հավելեց. «Եթե զգոն լինեինք, զոհեր չէինք տա»:
10.09.2010, 15:25
Aysor.am
16:30 • 11/02, Հակերներն արգելափակել են ԿՀՎ-ի կայքը
15:50 • 11/02, Բելգիայում առաջին անգամ կին ոստիկանապետ է նշանակվել
15:31 • 11/02, Երբ կյանքը կախված է գումարից
15:10 • 11/02, Ադրբեջանցի զորակոչիկը զոհվել է Արցախի մոտ տեղի ունեցած ՃՏՊ-ում
14:52 • 11/02, ՏԿՆ. Ավանդական հանդիպում` ոռոգման շրջանի մեկնարկի համար
14:47 • 11/02, Մի երկրաշարժն էլ բավական է
14:38 • 11/02, Սաադի Քադդաֆին Լիբիայում ապստամբություն է խոստանում
14:28 • 11/02, Տրնդեզի խորհուրդը, ավանդույթները, նաև՝ ուտեստները
14:06 • 11/02, «Մուսուլման եղբայրներ»-ը խորհրդարանական հանրապետության կողմնակից
13:42 • 11/02, 20-ից ավելի երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը
Գլխավոր