ARM   RUS   ENG

Շաբաթական ամփոփ տվյալներ

Սեպտեմբերի 6-ից 9-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 71,282,434 ԱՄՆ դոլար` 363.38 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 67,085,241 ԱՄՆ դոլար` 364.9 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության տեղեկացմամբ` «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 9,800,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 363.24 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 650,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 362.85 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Օգոստոսի 30-ից սեպտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 15.1 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը` 29.2 մլն ԱՄՆ դոլար:
 

10.09.2010, 17:01

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |
Լրահոս

,