ARM   RUS   ENG

ՀՀ վարչապետ. «Հայռուսգազարդ»-ը դեռ կխորհրդակցի

Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է ռուսական «Գազպրոմ» ընկերության հայտարարությանը, ըստ որի` Հայաստան մատակարարվող գազը 2011 թ. թանկանալու է։

«ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի` Հայաստան կատարած այցի ժամանակ քննարկվել է գազի գնի թանկացման հարցը։ Խնդիրը մշտապես կառավարության ուշադրության կենտրոնում է, իսկ համապատասխան մարմինները գտնվում են մշտական խորհրդակցությունների մեջ»,- ասել է գործադրի ղեկավարը, և հավելել, որ «Հայռուսգազարդ» ընկերության տնօրինությանը տրված է համապատասխան հանձնարարական, որպեսզի իրենց ռուս գործընկերների հետ իրենք շարունակեն բանակցությունները, որպեսզի գազի գնային քաղաքականությունը, մեթոդաբանությունը Հայաստանի համար լինի կանխատեսելի։

«Մի քանի ամսվա ընթացքում «Հայռուսգազարդ»-ի տնօրինությունը հստակ տեղեկատվություն կտա, թե այդ խորհրդակցությունները ռուսական կողմի հետ ինչով են ավարտվել»,- ասել է վարչապետը:
 

10.09.2010, 17:26

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |