01/11/2010 11:35
Բարեգործական համերգ` հօգուտ մանկատան երեխաներին
Արևելյան երկրների դեսպանները երեկ տեղի ունեցած բարեգործական «Արևելք Հայաստան» համերգի ժամանակ հանգանակություն կատարեցին հօգուտ Երևանի «Զատիկ» և Խարբերդի մանկատների:
Բարեգործական համերգին ներկա գտնվեցին գրեթե բոլոր արևելյան դեսապանատների աշխատակցիները, մասնավորապես հանգանակություն փոխանցեցին Սիրիայի և Հնդկաստանի դեսպանատները և անձամբ Սիրիայի դեսպան Աբդուլ Համիդ Սալլումը:
Բարեգործական համերգի ընթացքում ելույթ ունեցան «Մուշ» և «Արմեններ» հայկական ազգագրական պարային համույթները: «Վիկտորիա» պարային համույթը ներակայացրեց հնդկական և արաբական պարեր, իսկ Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի սաները, ովքեր թեև պրոֆեսիոնալ արտիստներ չէին` իրենց ներդրումն ունեցան բարեգործական համերգին:
Համերգին աջակցեցին Երևանի Քաղաքապետարանը և ՀՀ մշակույթի նախարարությունը, երեկոն անցավ ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանի հովանու ներքո, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:
Համերգի կազմակերպիչ «Արևելքի երկրների մշակույթի կենտրոն» հասարակական կազմակերպությունն ապահովեց Զատիկի և Խարբերդի մանկատների երեխաների ներկայությունը համերգին:
Բեմում փայլեց նաև «Զատիկ» մանկատան պարային համույթը: Նշենք, որ համերգի ինֆորամցիոն գործընկերն է Aysor.am լրատվական կայքը: