Հայաստանում բիզնեսի խնդիրներն` ըստ ԲԱԿ-ի
Հայաստանում մրցունակ բիզնեսի համար առկա են 3 փոխկապակցված խնդիրներ: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Բիզնեսի աջակցման կենտրոնի տնօրեն Սամվել Գևորգյանը, ներկայումս շատ լուրջ խնդիր է Հայաստանի մարզերի և Երևանի անհամաչափ զարգացումը, կառավարությունն աշխարհի մարտահրավերներին համարժեք չի արձագանքում, ինչպես նաև արտահանման և ներկրման ծավալների տարբերությունը:
Ս. Գևորգյանի խոսքով, այժմ գործարարության զարգացման տեսակետից լուրջ խնդիր է նաև մենեջերների գիտելիքի ձգտելու ցածր մակարդակը: Նա նշեց, որ կենտրոնի գոյության 16 տարիների ընթացքում Հայաստանում գործարարության զարգացման առումով քիչ բան է փոխվել:
«Եթե պետությունը որևէ ոլորտ հայտարարում է տնտեսության զարգացման գերակա ճյուղ, օրինակ տեղեկատվական տեխնոլոգիաները, ապա պետք է ռեալ արտոնություններ տա: Այս դեպքում կարճաժամկետ հարկերը կպակասեն, բայց կավելանան երկարաժամկետները»,- ասաց Ս. Գևորգյանը:
Նա ներկայացրեց կենտրոնի մշակած «Ի՞նչպես սկսել սեփական բիզնես Հայաստանում» ձեռնարկը, որն ուղեցույց է բիզնեսի աշխարհում: Ձեռնարկն ուսուցանում է, թե ինչպես մշակել և գնահատել բիզնես գաղափարներ, ինչպես կառավարել կազմակերպությունը, արդյունավետ կառավարել ժամանակը, ինչպես նաև մարքեթինգ, բիզնեսի ֆինանսների հայթայթման ուղիներ և այլն:
Ս. Գևորգյանը նշեց, որ ձեռնարկում ընդգրկված են նաև օրինակելի բիզնես-պլանների 50 տարբերակներ` տարբեր ոլորտների համար:
14.12.2010, 15:05
Aysor.am
20:05 • 21/05, Դյուրավառ և պայթուցիկ նյութերի վաճառքն արգելվում է
19:53 • 21/05, Ծաղկապատվում են նաև Երևանի մուտքերին հարող տարածքները
19:46 • 21/05, Ս. Զոլյանը դիմել է իր նախկին գործընկերներին
19:39 • 21/05, Բ. Սահակյանը դատավորներ նշանակելու հրամանագիր է ստորագրել
19:08 • 21/05, ՌԴ Դաշնային խորհդի պատվիրակությունն այսօր հյուրընկալվել է ԱԺ-ում
18:36 • 21/05, Նորամուծություն` մաքսային ընթացակարգերի պարզեցման ուղղությամբ
18:25 • 21/05, ՀՀ տարածքում կկառուցվի 130 նոր հակակարկտային կայան
18:17 • 21/05, Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ
18:05 • 21/05, Քահանա. Չպետք է խրախուսվի ԼԳՏԲ-ների առաջխաղացումը
17:57 • 21/05, Թուրքիան ավելացնելու է իր արբանյակների քանակը ուղեծրում
Գլխավոր