06/04/2011 09:25
Օբաման առաջին անգամ ամերիկացիների հետ կշփվի Facebook-ի միջոցով
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առաջին անգամ ամերիկացիների հետ կշփվի Facebook սոցիալական ցանցի միջոցով:
«Ապրիլի 22-ին նախագահ Օբաման կմեկնի Կալիֆորնիա` մասնակցելու տնտեսության մասին շատ անսովոր զրույցի` Facebook-ի միջոցով», - ըստ ՌԻԱ Նովոստիի` ասված է Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ:
Ամերիկացիների զրույցը Օբամայի հետ կհեռարձակվի Facebook-ում Սպիտակ տան էջում և ԱՄՆ վարչակազմի պաշտոնական կայքէջում:
«Հարցերը կընդունվեն ինտերնետի միջոցով, այնպես որ մասնակցել կարող է յուրաքանչյուրը», - վստահեցնում են Սպիտակ տանը:
Զրույցը, որին կմասնակցի նաև Facebook- ի հիմանդիր Մարկ Ցուկենբերգը, տեղի կունենա Պալո-Ալտոյի ֆեյսբուքյան կենտրոնական գրասենյակում: