19/05/2011 15:22
«Կարիերայի և տեղեկատվության օր ԵՊԼՀ-ում 2011»
Վաղը ժամը 12։00-16։00-ը Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի բակում կանցկացվի «Կարիերայի և տեղեկատվության օր ԵՊԼՀ-ում 2011» ամենամյա միջոցառումը, որին հրավիրված են Երևանում և մարզերում գործող աշխատանքային գործակալությունների, պետական գերատեսչությունների, միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների, դիվանագիտական ներկայացուցչությունների, բիզնեսի, հյուրընկալության և զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներ, ովքեր բուհի ուսանողներին և շրջանավարտներին կներկայացնեն իրենց կազմակերպությունները, թափուր աշխատատեղերը, կրթական, երիտասարդական և կամավորական ծրագրերը:
Այս մասին տեղեկացնում են ԵՊԼՀ-ի հանրային կապերի բաժնից` նշելով, որ նույն օրը ԵՊԼՀ բոլոր ֆակուլտետները, ամբիոնները և ստորաբաժանումները կանցկացնեն բաց դռների օր:
Միջոցառմանը, որն ուղեկցվելու է ԵՊԼՀ Շրջանավարտների միավորման խորհրդի անդամ Լևոն Մալխասյանի համերգային ծրագրով, մասնակցելու են նաև ԵՊԼՀ ռեկտորը, ԵՊԼՀ Շրջանավարտների միավորման խորհրդի կազմը: