12/07/2011 17:25
Հայտնի են «Շահող կտրոն» վիճակահանության շահող թվերը
ՀԴՄ կտրոնների շահման համար նախատեսված հատուկ համարների 2011 թվականի հուլիսի 9-ին կայացած վիճակահանության արդյունքում հայտնի դարձած շահող թվերն են 46152030:
Հարկային ծառայության լրատվական բաժնի տեղեկացմամբ`2011 թվականի հուլիսի 9-ին կայացած վիճակահանությանը մասնակցում են հունիսի 1-ից մինչև 30-ը ներառյալ տրամադրված ՀԴՄ կտրոնների շահման համար նախատեսված հատուկ համարները:
ՀԴՄ կտրոնների հատուկ համարների 8 կամ 7 նիշերը (առաջին կամ վերջին նիշից սկսած հաջորդական հերթականությամբ) վիճակահանության արդյունքում հայտնի դարձած թվերի հետ համընկնելու դեպքում ՀԴՄ կտրոններ տիրապետողներին որպես պարգևավճար կտրամադրվի մեկական ավտոմեքենա, իսկ 6 կամ 5 թվերի համընկման դեպքում ավտոմեքենաները կտրամադրվեն գործարքի առավելագույն արժեքներ ունեցող ՀԴՄ կտրոններ տիրապետողներին:
«Այն քաղաքացիները, որոնց ՀԴՄ կտրոնի առաջին կամ վերջին նիշից սկսած հաջորդական հերթականությամբ 5 և ավելի նիշերը համընկել են վիճակահանության արդյունքում հայտնի դարձած թվերին, պետք է մինչև հուլիս ամսվա վերջին աշխատանքային օրն անձը հաստատող փաստաթղթով ներկայանան ՀՀ ԿԱ ՊԵԿ հարկային (տարածքային) տեսչություններ` ներկայացնելով նաև անձնագրի կամ անձը հաստատող փաստաթղթի պատճենը և կտրոնի բնօրինակը»,- նշված է հաղորդագրությունում: