Ոստիկանության ավագ լեյտենանտը մեղադրվում է կաշառք վերցնելու մեջ
ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունից ստացված նյութերի հիման վրա 2011թ. հուլիսի 14-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 3-րդ բաժանմունքի ավագ օպերլիազոր, ոստիկանության ավագ լեյտենանտ Ս.Սիմոնյանի կողմից քաղաքացի Է. Գ-ից 500 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու դեպքի առթիվ:
ՀՀ հատուկ քննչական ծառայության փոխանցմամբ, Ս.Սիմոնյանը ձերբակալվել և հարցաքննվել է որպես կասկածյալ: Քրեական գործով արդեն իսկ նշանակվել են տարաբնույթ փորձաքննություններ, կատարվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական գործողություններ:
Գործով նախաքննությունը շարունակվում է:
15.07.2011, 11:39
Aysor.am
20:05 • 21/05, Դյուրավառ և պայթուցիկ նյութերի վաճառքն արգելվում է
19:53 • 21/05, Ծաղկապատվում են նաև Երևանի մուտքերին հարող տարածքները
19:46 • 21/05, Ս. Զոլյանը դիմել է իր նախկին գործընկերներին
19:39 • 21/05, Բ. Սահակյանը դատավորներ նշանակելու հրամանագիր է ստորագրել
19:08 • 21/05, ՌԴ Դաշնային խորհդի պատվիրակությունն այսօր հյուրընկալվել է ԱԺ-ում
18:36 • 21/05, Նորամուծություն` մաքսային ընթացակարգերի պարզեցման ուղղությամբ
18:25 • 21/05, ՀՀ տարածքում կկառուցվի 130 նոր հակակարկտային կայան
18:17 • 21/05, Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ
18:05 • 21/05, Քահանա. Չպետք է խրախուսվի ԼԳՏԲ-ների առաջխաղացումը
17:57 • 21/05, Թուրքիան ավելացնելու է իր արբանյակների քանակը ուղեծրում
Գլխավոր