23/07/2011 10:44
Զոհվել են զինծառայողներ
ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ հուլիսի 22-ին Վայոց ձորի Սերս գյուղի մոտակայքում զինծառայողներ տեղափոխող ՊՆ «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարի կապակցությամբ տեղեկացնում ենք, որ վթարի հետևանքով մահացել է երկու զինծառայող` մեքենայի վարորդ, պայմանագրային զինծառայող Ն.Ռ. Հակոբյանը /ծնված 1971թ., Եղեգնաձորի զինկոմիսարիատ/ և ժամկետային զինծառայող Գ.Դ.Դավթյանը /ծնված 1991թ., Շահումյանի զինկոմիսարիատ/: Վթարի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացած 12 զինծառայողներ տեղափոխվել են Երևանի կենտրոնական զինվորական հոսպիտալ:
Պաշտպանության նախարարությունը խորապես ցավակցում է մահացած զինծառայողների հարազատներին: