01/09/2011 13:01
Կեղծ ահազանգ. Օպերայի շենքում ռումբ չկար
ԱԻՆ լրատվական ծառայությունից հաղորդագրություն է տարածվել, ըստ որի սեպտեմբերի 1-ին,ժամը 07.15-ին ահազանգ է ստացվել, թե Երևան քաղաքի Թումանյան փողոցի թիվ 54 հասցեում գտնվող Օպերայի և բալետի ազգային թատրոնի շենքում տեղադրված է ռումբ:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշ¬վարկ,փրկարարական ուժերի վարչության և ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խմբերը, փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Որոնողական աշխատանքներն իրականացրել են ՀՀ ոստիկանության կինոլոգների խումբը և ՀՀ ԱԱԾ աշխատակիցները: Ժամը 9.42-ին հայտարարվել է տագնապի ավարտ` ռումբ չի հայտնաբերվել: