07/09/2011 14:17
Ա. Հարությունյան. Մեզ պետք չեն ադրբեջանական կիսաերաշխիքները
«Եվրատեսիլ-2012» երգի միջազգային մրցույթին մասնակցելու համար` այժմ Եվրոպական հեռարձակողների միությունը փորձում է Ադրբեջանից ապահովել այն բոլոր երաշխիքները, որ անհրաժեշտ կլինեն Հայաստանի պատվիրակության համար: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը:
«Եվրոպական հեռարձակողների միությանն ասել ենք, որ մեզ պետք են ոչ թե ադրբեջանական կիսաերաշխիքները, այլ հենց իրենց` Եվրոպական հեռարձակողների միության երաշխիքները»,- ասաց նա` հավելելով, որ իրենք հիմա այդ երաշխիքների ապահովման փուլում են և մինչև դեկտեմբեր Ժնևում կայանալիք ժողովն այդ երաշխիքները կտրվեն: