ARM   RUS   ENG

Ֆրանսիան` «ՌեԱնիմանիա» կինոփառատոնի կողքին

Արդեն 3-րդ տարին է, ինչ «Ռեանիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն կինոփառատոնին աջակցում է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունը:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Վրեժ Քասունին նշեց, որ դեսպանատունն իր վրա առաքելություն է վերցրել հավաքել ֆրանսիական լավագույն ֆիլմերը` ազատելով կազմակերպիչներին մեծ ծախսերից:

«Հայաստանն ու ֆրանսիան ունեն ընդհանուր ճաշակ կինոյի նկատմամբ»,-նկատեց ասուլիսին ներկա ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան մշակութային կցորդ Ֆաբիեն Ներան և հավելեց, որ ֆրանսիան մեծ ուրախությամբ է աջակցում «ՌեԱնիմանիա» կինոփառատոնին. «Ապագայում նույնպես կհրավիրենք ֆրանսիացի ռեժիսորների»:

Ի դեպ» կինոփառատոնի տնօրենը տեղեկացրեց, որ սեպտեմբերի 17-19-ը «Նարեկացի» արվեստի միությունում «Ռեանիմանիա» միջազգային անիմացիոն կինոփառատոնի շրջանակներում «Ձայնային տարածություն և ձայնի ձևավորում անիմատորների համար» արհեստավարժության դասընթաց կանցկացնի Իտալիայից ժամանած Անդրեա Մարտինիոնին:
 

16.09.2011, 13:42

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |