07/11/2011 10:07
Այսօր գինու տոնն է
«Անմահական հայկական գինին իր մեջ ներառում է այն, ինչը հնարավոր է զգալ, բայց անհնար է արտահայտել խոսքերով». այսպես է Շառլ Ազնավուրը բնութագրել հայկական գինին:
Այսօր գինու համազգային, ավանդական տոնն է, որն ամեն տարի անցկացվում է Վայոց Ձորի մարզի Արենի գյուղում:
Հազարամյակներով մեզ հասած պատմությունը վկայում է, որ հայկական գինին հայտնի է եղել աշխարհում դեռևս անհիշելի ժամանակներից: Հայ գինեգործների և գինու ստեղծման մասին պատմություների կարելի է հանդիպել նույնիսկ հին փիլիսոփաներ Հերոդոտի և Ստրաբոնի աշխատություններում:
Պայմանավորված մեր երկրի բնակլիմայական պայմաններով` հայկական խաղողը մեծ քանակությամբ շաքար է պարունակում, հետևաբար առանձնանում է սպիրտի բարձր տոկոսայնությամբ, ինչն էլ նպաստում է թունդ և աղանդերային գինու ստեղծմանը:
Մ.թ.ա.401-400թթ-ին, երբ հունական զորքերը Քսենոփոնի ղեկավարությամբ անցնում էին Նաիրի երկրի տարածքով, հայկական ընտանիքներում հյուրասիրվում էին գինով և գարեջրով, որոնք պահվում էին խորը կարասներում: