24/11/2011 13:31
«Google apps»-ը փորձում է մտնել հայկական շուկա
Հայաստանում «Google»-ի լիազորված դիսթրիբյութորի՝ «Ջի դիզայն գրուպ» կազմակերպության տնօրեն Գրիգոր Սեմիրջյանն ու առաջխաղացման մասնագետ Արմեն Սարգսյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում ներկայացրին «Google»-ի ապրանքանիշերից մեկի՝ «Google apps»-ի հնարավորություններն ու առավելությունները Հայաստանում։
Նշվեց, որ կազմակերպությունը լիազորվել է վերավաճառելու «Google»-ի ապրանքանիշերից մեկը՝ «Google apps»-ը, որը ներառում է մի քանի բիզնես ծրագիր։
««Google apps»-ը պարզ, հզոր կապի հնարավորություն և համատեղ աշխատելու միջոցներ է ստեղծում, կիրառելի է միջին և մեծ կազմակերպությունների համար։ Այս ծրագիրը մեծ հնարավորություն կընձեռի կազմակերպություններին՝ իրենց ոլորտը զարգացնելու համար»,- ասաց Գրիգոր Սեմերջյանը։
Նա նաև ընդգծեց, որ «Google»- ը Հայաստանում շատ քիչ է ներառված, ուստի այս քայլերը միտված են՝ այն ավելի տարածուն դարձնելուն։
««Google apps»-ի միջոցով շատ քիչ ֆինանսական միջոցներով կարելի առավելագույն արդյունքների հասնել»,- ասաց Արմեն Սարգսյանը։
Ընդգծվեց, որ «Ջի դիզայն գրուպ»-ն առաջին ընկերությունն է, որն այս ծրագիրը պետք է իրականացնի։