Հայաստանը և Իրաքը ունեն հնագույն կապեր
«Հայաստանը և Իրաքն ունեն հնագույն կապեր, և հայ առևտրականները դեռևս հնագույն ժամանակներից ճանապարհորդում էին դեպի Իրաք, հաստատվում Միջագետքում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց իրաքահայության Facebook խմբի հիմնադիր և համակարգող Արա Աշճյանը:
Նրա խոսքերով, հայերի գաղթը դեպի Իրաք սկսվել է դեռևս 17-րդ դարի սկզբներին, Շահ Աբբասի արշավանքների ժամանակաշրջանում:
«1915թ.-ի Հայոց Ցեղասպանության հետևանքով հայերի մեծ հոսք սկսվեց դեպի Իրաք և այստեղ ապաստանեցին 24.-25.000 հայեր»,-ընդգծեց Ա. Աշճյանը:
Ըստ բանախոսի, հայերը տարբեր ժամանակահատվածներում մեծ ազդեցություն ունեին Բաղդադի կառավարական շրջանակների վրա:
Ա. Աշճյանը նշեց, որ 2005թ.-ին ընդունվեց Իրաքի նոր սահմանադրությունը, որտեղ հայոց լեզուն ամրագրվեց որպես Իրաքում գործածվող լեզու:
Նրա խոսքերով, իրաքահայ համայնքը հատկապես տուժեց Իրաքի պատերազմի ժամանակ, երբ մեծ թվով իրաքահայեր գաղթեցին Եվրոպա, Սիրիա, Հորդանան, ինչպես նաև ՀՀ:
Բանախոսն ասաց, որ իրաքահայերը հատկապես տուժեցին 2005-2007թթ.-ին, երբ Իրաքում ամեն օր տեղի էին ունենում պայթյուններ, ահաբեկչություններ, ինչից տուժում էին նաև հայերը և, զգալով անվտանգության հետ կապված խնդիրները, գաղթում էին դեպի Իրաքի հյուսիսային քրդաբնակ շրջաններ:
Բաղդադում կա 4 առաքելական եկեղեցիներ, վարժարան, դպրոցներ, տարբեր համայնքային կառույցներ: Բաղդադում գործող հայկական վարժարանը հայոց լեզու է սովորեցնում հայ աշակերտներին, ՀՀ–ից տարբեր գրքեր են ուղարկվում Իրաք, հիմնականում արևմտահայերենով գրված:
Վերջին ժամանակահատվածում 1000 իրաքահայեր տեղափոխվել են ՀՀ` փորձելով ինտեգրվել հասարակության մեջ: Ա. Աշճյանը հավելեց, որ այս պահին իրաքահայ համայնքը փորձում է վերակազմավորվել, համախմբվել և նոր շունչ ստանալ:
30.11.2011, 14:46
Aysor.am
20:05 • 21/05, Դյուրավառ և պայթուցիկ նյութերի վաճառքն արգելվում է
19:53 • 21/05, Ծաղկապատվում են նաև Երևանի մուտքերին հարող տարածքները
19:46 • 21/05, Ս. Զոլյանը դիմել է իր նախկին գործընկերներին
19:39 • 21/05, Բ. Սահակյանը դատավորներ նշանակելու հրամանագիր է ստորագրել
19:08 • 21/05, ՌԴ Դաշնային խորհդի պատվիրակությունն այսօր հյուրընկալվել է ԱԺ-ում
18:36 • 21/05, Նորամուծություն` մաքսային ընթացակարգերի պարզեցման ուղղությամբ
18:25 • 21/05, ՀՀ տարածքում կկառուցվի 130 նոր հակակարկտային կայան
18:17 • 21/05, Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ
18:05 • 21/05, Քահանա. Չպետք է խրախուսվի ԼԳՏԲ-ների առաջխաղացումը
17:57 • 21/05, Թուրքիան ավելացնելու է իր արբանյակների քանակը ուղեծրում
Գլխավոր