Արա Աշճյան. Բաղդադում այս պահին 5-6.000 հայեր կան
«Հայերի թիվը Իրաքում հատկապես ստվարացել է Հայոց Ցեղասպանությունից հետո, իսկ ներկայումս Իրաքում բնակվում է մոտ 10-12.000 հայեր, Բաղդադում այս պահին 5-6.000 հայեր կան, իսկ իրաքյան պատերազմից առաջ այդ թիվը 10-12.000 էր»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց իրաքահայության Facebook խմբի հիմնադիր և համակարգող Արա Աշճյանը:
Նրա խոսքերով, այս պահին Իրաքի հայ համայնքը ավելի կայուն է, քանի 4-5 տարի առաջ:
«Իրաքահայության վիճակը, սակայն, ապահով չես անվանի, քանի որ մեծ է ահաբեկչական գործողությունների վտանգը բոլոր քրիստոնյաների, այդ թվում հայերի նկատմամբ»,-ընդգծեց Ա. Աշճյանը:
Նա նշեց, որ մինչև տարվա վերջ ամերիկացիները պետք է դուրս բերեն իրենց զորքերը Իրաքից և չկան անվտանգության այլ երաշխիքներ:
Իրաքահայության Facebook խմբի հիմնական նպատակն է համախմբել և կապ պահպանել իրաքահայության միջև, քանի որ վերջիններս տարածված են աշխարհով մեկ` ԱՄՆ, Սիրիա, Եվրոպա, Լիբանան, Հորդանան, Հայաստան և այլ երկրներում:
Ա. Աշճյանը նշեց, որ Իրաքում հայոց լեզուն նահանջ է ապրում և երիտասարդների համար ավելի մատչելի է շփվել միմյանց հետ արաբերենով:
30.11.2011, 15:17
Aysor.am
20:05 • 21/05, Դյուրավառ և պայթուցիկ նյութերի վաճառքն արգելվում է
19:53 • 21/05, Ծաղկապատվում են նաև Երևանի մուտքերին հարող տարածքները
19:46 • 21/05, Ս. Զոլյանը դիմել է իր նախկին գործընկերներին
19:39 • 21/05, Բ. Սահակյանը դատավորներ նշանակելու հրամանագիր է ստորագրել
19:08 • 21/05, ՌԴ Դաշնային խորհդի պատվիրակությունն այսօր հյուրընկալվել է ԱԺ-ում
18:36 • 21/05, Նորամուծություն` մաքսային ընթացակարգերի պարզեցման ուղղությամբ
18:25 • 21/05, ՀՀ տարածքում կկառուցվի 130 նոր հակակարկտային կայան
18:17 • 21/05, Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ
18:05 • 21/05, Քահանա. Չպետք է խրախուսվի ԼԳՏԲ-ների առաջխաղացումը
17:57 • 21/05, Թուրքիան ավելացնելու է իր արբանյակների քանակը ուղեծրում
Գլխավոր