17/01/2012 15:42
Կբացվի «ԱՐԱԲԿԻՐ» բարեգործական ուսուցման կենտրոնը
Վաղը պաշտոնապես կբացվի Արտակ Սարգսյան հիմնադրամի անվան «ԱՐԱԲԿԻՐ» բարեգործական ուսումնական կենտրոնը, որն անվճար կծառայի Արաբկիր համայնքի բոլոր փոքրիկների համար.երեխաները կստանան անգլերեն լեզուն սովորելու, ինչպես նաև համակարգչային գիտելիքները ձեռք բերելու հնարավորություն: Այս մասին տեղեկացնում են հիմնադրամի լրատվության բաժնից:
«Ա. Սարգսյան հիմնադրամի նպատակն է՝ ստեղծել մի կենտրոն, որը կտա այն կարևոր գիտելիքները, որոնք յուրաքանչյուր երեխայի կյանքում կարևոր նշանակություն կունենան, քանի որ թե անգլերենը, թե համակարգիչը մեծ դեր են խաղում ինֆորմացիոն դարաշրջանում:
Կենտրոնի գործունեությունը կնպաստի վաղավ սերնդի կրթության և մասնագիտական որակի բարձրացման, կամ ուղղակի ուսյալ հասարակության ձևավորման, և սրանով իսկ ամուր պետություն կառուցելու նվիրական գործին»,- ասված է հաղորդագրությունում: