21/01/2012 15:37
Մրցանակաբաշխություն անշարժ գույքի շուկայում
Այսօր տեղի ունեցավ անշարժ գույքի կենտրոնացված օնլայն շուկայի կազմակերպած «Րիելթոր 2011» ամենամյա մրցանակաբաշխությունը:
Մրցանակաբաշխության կազմակերպիչ MyRealty.am անշարժ գույքի կենտրոնացված օնլայն շուկայի գլխավոր տնօրեն Արամ Հակոբյանը մրցանակները շնորհելուց առաջ ներկաներին հիշեցրեց, որ իրենց կայքի նպատակն է համախմբել անշարժ գույքի գործակալություններին և հաճախորդներին, որոնք ցանկանում են գնել կամ վաճառել անշարժ գույք օնլայն տարբերակով:
«4 տարի է՝ աշխատում ենք, ու ցանկացնում ենք հաճախորդներին ապահովել որակյալ ինֆորմացիայով, այնպես անել, որ համացանցի, մեկ քլիքի միջոցով մարդը ստանա իրեն հետաքրքող տեղեկությունը»,- ասաց նա:
Ա. Հակոբյանը տեղեկացրեց, որ 32 կազմակերպությունից մրցանակների են արժանացել 4-ը՝ «ամենաակտիվ, ամենապրոֆեսիոնալ ու ամենաճանաչված ընկերությունները»:
Սոցհարցման արդյունքում «Ամենաճանաչված» կազմակերպություն անվանակարգում մրցանակը շնորհվեց «Լավ առաջարկ» գործակալությանը, «Ամենապրոֆեսիոնալ» անվանակարգում լավագույնը ճանաչվեց «Կենտրոն» գործակալությունը, ՀՀ շուկայում ներդրում ունեցող կազմակերպություն ճանաչվեց «Էսկո կոնցեռնը», «Ամենաակտիվ» գործակալություն` «Դգա ռիելթի»-ն: