Սոչիում նախագահները համատեղ հայտարարություն են ընդունել
Այսօր Սոչիում նախագահներ Սերժ Սարգսյանի, Դմիտրի Մեդվեդևի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումն ավարտվել է համատեղ հայտարարության ընդունմամբ: Ինչպես փոխանցում է Aysor-ի թղթակիցը, հայտարարության մեջ կողմերը պատրաստակամություն են հայտնել` մինչ օրս իրականացված աշխատանքները նկատի ունենալով, շարունակել բանակցային գործընթացը և ակտիվացնել այն:
Ստորև ներկայացնում ենք նախագահներ հայտարարության ոչ պաշտոնական թարգմանությունը: Պաշտոնական փաստաթուղթը՝ ռուսերենով, զետեղվել է Կրեմլի պաշտոնական կայքում:
«Երեք երկրների ղեկավարներն ընդգծեցին 2008 թվականի նոյեմբերի 2-ին Մոսկովյան հռչակագրի ընդունումից ի վեր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ աշխատանքների մեծ ծավալը: Նախագահները հայտարարեցին, որ ինտենսիվ բանակցությունների արդյունքում առաջընթաց է գրանցվել ղարաբաղյան կարգավորման Հիմնարար սկզբունքների համաձայնեցման հարցում:
Հաշվի առնելով Խաղաղ համաձայնության մշակմանն անցնելու կարևորությունը՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության նախագահները պատրաստակամություն հայտնեցին արագացնել Հիմնարար սկզբունքների հարցով պայմանավորվածությունների ձեռքբերումը՝ նկատի ունենալով մինչ այժմ կատարված աշխատանքը:
Երկու նախագահները բարձր գնահատեցին Ռուսաստանի Դաշնության և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների միջնորդական գործունեությունը և հույս հայտնեցին, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան այդ կարգավիճակում հետագայում ևս ակտիվ դերակատարություն կունենա կարգավորման գործում՝ ընդհուպ մինչև տարածաշրջանում վերջնական խաղաղության ու կայունության հաստատումը:
Ի զարգացումն 2011 թվականի մարտի 5-ին Սոչիում ընդունված համատեղ հայտարարության դրույթի` Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նախագահները ի գիտություն ընդունեցին համանախագահների զեկույցը՝ շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի մասին, որը նրանք մշակել են ԵԱՀԿ գործող նախագահողի անձնական ներկայացուցչի հետ համատեղ, և հանձնարարեցին շարունակել այդ աշխատանքը:
Նախագահները վերահաստատեցին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կոնտեքստում վստահության ամրապնդման ուղիներից մեկը կողմերի միջև հումանիտար կապերի զարգացումն է: Այս կապակցությամբ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության նախագահները հայտարարեցին իրենց պատրաստակամության մասին՝ նպաստելու մտավորականության, գիտական ու հասարակական շրջանակների ներկայացուցիչների միջև երկխոսության հետագա ծավալմանը»:
23.01.2012, 16:14
Aysor.am
20:05 • 21/05, Դյուրավառ և պայթուցիկ նյութերի վաճառքն արգելվում է
19:53 • 21/05, Ծաղկապատվում են նաև Երևանի մուտքերին հարող տարածքները
19:46 • 21/05, Ս. Զոլյանը դիմել է իր նախկին գործընկերներին
19:39 • 21/05, Բ. Սահակյանը դատավորներ նշանակելու հրամանագիր է ստորագրել
19:08 • 21/05, ՌԴ Դաշնային խորհդի պատվիրակությունն այսօր հյուրընկալվել է ԱԺ-ում
18:36 • 21/05, Նորամուծություն` մաքսային ընթացակարգերի պարզեցման ուղղությամբ
18:25 • 21/05, ՀՀ տարածքում կկառուցվի 130 նոր հակակարկտային կայան
18:17 • 21/05, Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ
18:05 • 21/05, Քահանա. Չպետք է խրախուսվի ԼԳՏԲ-ների առաջխաղացումը
17:57 • 21/05, Թուրքիան ավելացնելու է իր արբանյակների քանակը ուղեծրում
Գլխավոր