ARM   RUS   ENG

ՀՔԾ-ի առջև դրված խնդիրները` ըստ Անդրանիկ Միրզոյանի

«Մի առիթով արդեն ասել եմ, ու հիմա էլ կրկնում եմ, եթե կա մաքսանենգության կամ հարկերի վճարումից խուսափելու վերաբերյալ հանցագործության դեպք` քրեական գործ, ուրեմն ճնշող մեծամասնությամբ ու հիմնականում առկա է նաև օրինախախտ մաքսավոր և հարկային տեսուչ»,- ամփոփելով 2011 թվականին կատարած աշխատանքները՝ խորհրդակցության ժամանակ ասել է ՀՀ ՀՔԾ պետ Անդրանիկ Միրզոյանը՝ նկատելով, որ քննչական ենթակայության օրենսդրական պահանջի պահպանման կարևորությունը հաստատվում է ՀՀ քր. դատ. օր-ում դրա նախատեսման փաստով: Ենթակայության վերաբերյալ օրենսդրական պահանջների, ուստի և` օրինականության սկզբունքի խախտումը հանգեցնում է նախաքննության ընդհանուր պայմանների խախտման, կասկածի տակ է առնում նախաքննության օբյեկտիվությունը:

ՀՔԾ լրատվական ծառայության փոխանցմամբ, Հատուկ քննչական ծառայութունը կարևորում և իր առջև խնդիր է դնում՝
- ամենօրյա ուշադրության արժանացնել նախաքննության արդյունավետությունը բարձրացնելուն ուղղված աշխատանքները, մասնավորապես՝ բարձրացնել քրեական գործերի քննության որակը, պարզել արարքի որակման համար կարևոր նշանակություն ունեցող բոլոր հանգամանքները, բացառել օրենքի խախտմամբ ապացույցների ձեռքբերումը,

- առանձնակի հետևողականություն դրսևորել նյութերի նախապատրաստման, քրեական գործերի նախաքննության օրենքով սահմանված ժամկետների պահպանման նկատմամբ, բացառել դրանց անհարկի ձգձգումները,
- քրեական գործերի քննության ընթացքում պարզել յուրաքանչյուր հանցագործությունը ծնող պատ¬ճառներն ու նպաստող պայմանները, միջնորդագրերի կիրառմամբ համապատասխան մար¬մինների ղեկավարների ուշադրությունը հրավիրել այդպիսիք վերացնելու անհրաժեշտության վրա,
- բացառել ակնհայտ, քաղաքացիաիրավական բնույթի վեճերը քրեականացնելու սխալ պրակտիկան,

- կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման և նախականխման գործում ձեռնարկել կոնկրետ գործնական միջոցառումներ քննչական ու օպերատիվ հետախուզական մարմինների ջանքերը միավորելու, այդ բնագավառում նրանց գործունեությունը նպատակային դարձնելու համար,
- հետևողականություն դրսևորել, որպեսզի թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական գործերի նախաքննության ընթացքում ձեռնարկվեն բոլոր հնարավոր քննչական և օպերատիվ հետախուզական միջոցառումները թմրամիջոցներ իրացնող անձանց շրջանակն ամբողջությամբ բացահայտելու, ինչպես նաև ձեռքբերման աղբյուրները պարզելու ուղղությամբ,- առանձնակի ուշադրություն դարձնել դիմում-բողոքների հետ տարվող աշխատանքներին, որպեսզի դրանք քննարկվեն օրենքով սահմանված ժամկետներում և դիմում-բողոքներին տրվեն սպառիչ և պատճառաբանված պատասխաններ,
- գործնական միջոցներ ձեռնարկել հանցագործությամբ պետությանը, իրավաբանական անձանց և քաղաքացիներին պատճառված նյութական վնասը ռեալ վերականգնելու ուղղությամբ: 

26.01.2012, 18:03

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |