«Ուղիղ կապ»` հասարակություն-ոստիկանություն
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության կազմակերպած հերթական «Ուղիղ կապի» հյուրն էր ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանը:
Երեք ժամ տևած «Ուղիղ կապի» ընթացքում ստացված հարցերը վերաբերում էին ոստիկանության ծառայողների անօրինական գործողությունների, այդ թվում` իրավախախտումների, ինչպես և հակահասարակական արարքի մասին հաղորդում կամ հայտարարություն չընդունելուն, ոստիկանության ծառայողների կողմից ոչ օբյեկտիվ քննություն և նախաքննություն կատարելուն, քաղաքացիների նկատմամբ ոչ հարգալից վարքագիծ դրսևորելուն, դիմում-բողոքներն օրենքով սահմանված կարգով չգրանցելուն, դիմումներին պատշաճ ընթացք չտալուն, ոստիկանության տարածքային ստորաբաժանումներում քաղաքացիների նկատմամբ անհարկի քաշքշուկներ ստեղծելուն և այլն:
Արմեն Հակոբյանը հանգամանալից պատասխանելով քաղաքացիների հարցերին՝ նաև տեղեկացրեց, որ «Ուղիղ կապի» ընթացքում հնչած մի շարք հարցերով կատարվելու են ուսումնասիրություններ, ընդունվելու են որոշումներ, որոնց վերաբերյալ օրենքով սահմանված կարգով քաղաքացիները կստանան պատասխաններ:
26.01.2012, 19:49
Aysor.am
20:05 • 21/05, Դյուրավառ և պայթուցիկ նյութերի վաճառքն արգելվում է
19:53 • 21/05, Ծաղկապատվում են նաև Երևանի մուտքերին հարող տարածքները
19:46 • 21/05, Ս. Զոլյանը դիմել է իր նախկին գործընկերներին
19:39 • 21/05, Բ. Սահակյանը դատավորներ նշանակելու հրամանագիր է ստորագրել
19:08 • 21/05, ՌԴ Դաշնային խորհդի պատվիրակությունն այսօր հյուրընկալվել է ԱԺ-ում
18:36 • 21/05, Նորամուծություն` մաքսային ընթացակարգերի պարզեցման ուղղությամբ
18:25 • 21/05, ՀՀ տարածքում կկառուցվի 130 նոր հակակարկտային կայան
18:17 • 21/05, Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ
18:05 • 21/05, Քահանա. Չպետք է խրախուսվի ԼԳՏԲ-ների առաջխաղացումը
17:57 • 21/05, Թուրքիան ավելացնելու է իր արբանյակների քանակը ուղեծրում
Գլխավոր