Գողացված հաղորդալարի գործով նախաքննությունը վերսկսվել է
2010 թ. հունիսի 28-ին ոստիկանության Ճամբարակի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «Հարավ-Կովկասյան երկաթուղի» ՓԲԸ պատկանող Շորժա-Վարդենիս գծատվածից 8.000 մետր հաղորդալար են գողացել:
ՀՀ ոստիկանության ՀԿԼ բաժնի հաղորդմամբ՝ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Ճամբարակի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է Սևան քաղաքի բնակիչ, 1975 թ. ծնված Համլետ Հովսեփյանը: Հարուցված քրեական գործի նախաքննությունը վերսկսվել է:
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ հունվարի 16-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «ԱրմենՏել» ՓԲԸ պատկանող Էջմիածին-Մարգարա ճանապարհի 2-րդ կմ-ի դիտահորից 240 մետր հեռախոսամալուխ են գողացել: Երեկ՝ ժամը 15.30-ին, ոստիկանության ծառայողները գողություն կատարելու կասկածանքով Արտիմետ գյուղից բերման են ենթարկել 1979 թ. ծնված նախկինում դատապարտված Մուշեղ Փիլիպոսյանին և 1988 թ. ծնված Մուշեղ Սահակյանին:
Նրանք խոստովանել են, որ գողությունը կատարել են իրենք, իսկ գողացած մալուխները այրել և որպես գունավոր մետաղ՝ հանձնել գունավոր մետաղների ընդունման կետ: Մ. Փիլիպոսյանը և Մ. Սահակյանը ձերբակալված են:
Կատարվում է նախաքննություն:
Նախօրեին՝ ժամը 17.50-ին, ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության ծառայողները Երևանի Դավիթ Անհաղթի փողոցի թիվ 8 շենքի մոտից բերման են ենթարկել 1957 թ. ծնված Կարապետ Չարֆալակյանին, որը 2010 թ. հուլիսի 15-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով, այն է՝ խարդախությունը, որը կատարվել է խոշոր չափերով: Խափանման միջոցը` կալանք:
28.01.2012, 16:07
Aysor.am
20:05 • 21/05, Դյուրավառ և պայթուցիկ նյութերի վաճառքն արգելվում է
19:53 • 21/05, Ծաղկապատվում են նաև Երևանի մուտքերին հարող տարածքները
19:46 • 21/05, Ս. Զոլյանը դիմել է իր նախկին գործընկերներին
19:39 • 21/05, Բ. Սահակյանը դատավորներ նշանակելու հրամանագիր է ստորագրել
19:08 • 21/05, ՌԴ Դաշնային խորհդի պատվիրակությունն այսօր հյուրընկալվել է ԱԺ-ում
18:36 • 21/05, Նորամուծություն` մաքսային ընթացակարգերի պարզեցման ուղղությամբ
18:25 • 21/05, ՀՀ տարածքում կկառուցվի 130 նոր հակակարկտային կայան
18:17 • 21/05, Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ
18:05 • 21/05, Քահանա. Չպետք է խրախուսվի ԼԳՏԲ-ների առաջխաղացումը
17:57 • 21/05, Թուրքիան ավելացնելու է իր արբանյակների քանակը ուղեծրում
Գլխավոր