ARM   RUS   ENG

Սերոբ Տեր-Պողոսյանին կվիրահատեն երկուշաբթի՞, թե՞ երեքշաբթի

Ա.Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտից չկարողացան հաստատել՝ երկուշաբթի՞, թե՞ երեքշաբթ օրը կվիրահատվի Մանկապղծության համար 15 տարի ազատազրկման դատապարտված Սերոբ-Տեր Պողոսյանը:

Բայց որ հաջորդ շաբաթ վիրահատվելու է, հաստատեցին:

Հիշեցնենք, որ  իր հիվանդության արդյունքում, որի ախտորոշումն է հաստ աղիքի ուռուցք` քաղցկեղ, Սերոբ Տեր-Պողոսյանը կարող է հայտվել ազատության մեջ:

 Ըստ ՀՀ կառավարության թիվ 825 որոշման՝ «Պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկում» ներառված է նաև վերջինիս հիվանդությունը, սակայն պետք է նախապես պարզել՝արդյո՞ք ուռուցքը չարորակ է, թե՞ բարորակ:

 Իսկ կառավարության  վերոնշյալ որոշման մեջ ցանկի «Նորագոյացություններ» բաժնում գրված է. «Նորագոյացություններ. Յ-րդ աստիճանի չարորակ նորագոյացություններ (անկախ տեղակայումից)` ըստ միջազգային TNM դասակարգման: Կլինիկական ախտորոշումը պետք է հաստատված լինի հիստոլոգիական հետազոտմամբ:

Լիմֆատիկ և արյունաստեղծ հյուսվածքների չարորակ նորագոյացություններ: Միելոպրոլիֆերատիվ ուռուցքներ: Կլինիկական ախտորոշումը պետք է հաստատված լինի մորֆոլոգիական հետազոտմամբ»:

Նշենք, որ Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում անցկացվում է և մորֆոլոգիական և հիստոլոգիական հետազոտություն:

 

28.01.2012, 12:10

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |