ՊԵԿ. Գործարարը պետք է իմանա օրենսդրական բոլոր փոփոխությունները
Հարկ վճարողների իրազեկվածության մակարդակը բարձրացնելու նպատակով Պետական եկամուտների կոմիտեն պարբերաբար տեղեկատվական հանդիպումներ է կազմակերպում Երևան քաղաքի և մարզերի տարածքային հարկային տեսչություններում:
Հանդիպումների այդպիսի մի շարք էլ մեկնարկել է օրերս անցյալ տարեվերջին ընդունված օրենսդրական փոփոխություններին հարկ վճարողներին ծանոթացնելու նպատակով: Պլանավորված մեկ ու կես տասնյակ հանդիպումներից արդեն կայացել են Աշտարակի, Էջմիածնի, Արաբկիրի, Նոր Նորքի և Էրեբունու հարկային տեսչություններում նախատեսվածները, և կարելի է փաստել, որ դրանք հնարավորություն են ընձեռում գործարարներին մանրակրկիտ ծանոթանալ տարեսկզբից ներդրված օրենսդրական փոփոխություններին, 2012-ի հարկային վարչարարության հիմնական ուղղություններին, պարզաբանումներ ստանալ փոփոխությունների հետ կապված առանձին խնդիրների առնչությամբ: Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ-ից:
Այս ամենի նպատակը, ըստ աղբյուրի, հստակ է. գործարարը պետք է տեղեկացված լինի օրենսդրական բոլոր փոփոխություններին, որպեսզի կարողանա ծրագրել առաջիկա տարվա իր գործունեությունը, վերոհիշյալ փոփոխությունները նրան անակնկալի չբերեն, տարընթերցումների ու թյուրըմբռնումների տեղիք չտան:
ՊԵԿ-ն իրականացնում է պետություն-գործարար հարաբերությունները գործընկերային դաշտ տեղափոխելու և փոխվստահության մթնոլորտ ձևավորելու քաղաքականություն: Կոմիտեն այսուհետ ևս շարունակելու է օժանդակությունը գործարարներին` իրենց հարկերը ճշգրիտ հաշվարկելու և վճարելու համար:
30.01.2012, 14:35
Aysor.am
20:05 • 21/05, Դյուրավառ և պայթուցիկ նյութերի վաճառքն արգելվում է
19:53 • 21/05, Ծաղկապատվում են նաև Երևանի մուտքերին հարող տարածքները
19:46 • 21/05, Ս. Զոլյանը դիմել է իր նախկին գործընկերներին
19:39 • 21/05, Բ. Սահակյանը դատավորներ նշանակելու հրամանագիր է ստորագրել
19:08 • 21/05, ՌԴ Դաշնային խորհդի պատվիրակությունն այսօր հյուրընկալվել է ԱԺ-ում
18:36 • 21/05, Նորամուծություն` մաքսային ընթացակարգերի պարզեցման ուղղությամբ
18:25 • 21/05, ՀՀ տարածքում կկառուցվի 130 նոր հակակարկտային կայան
18:17 • 21/05, Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ
18:05 • 21/05, Քահանա. Չպետք է խրախուսվի ԼԳՏԲ-ների առաջխաղացումը
17:57 • 21/05, Թուրքիան ավելացնելու է իր արբանյակների քանակը ուղեծրում
Գլխավոր