ARM   RUS   ENG

Դեկանը վերցրել է 150.000 դրամ կաշառք

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր և Շիրակի մարզային վարչությունների ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ կաշառակերության դեպք է բացահայտվել. հունվարի 29-ին մի ուսանող ոստիկանությունում հաղորդում է տվել, որ Գյումրիի Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի «Մանկավարժություն» ֆակուլտետի դեկան, 1942 թ. ծնված Արտաշես Մ.-ն, ըստ նախնական պայմանավորվածության, հունվարի 29-ին Գյումրի քաղաքում իրենից ստացել է 150.000 դրամ կաշառք:

Ոստիկանությունից հայտնում են, որ կատարված հետաքննության արդյունքում պարզվել է, որ Արտաշես Մ.-ն իրականում 150.000 դրամ կաշառքը ուսանողից վերցրել է նրան առանց քննություններին և ստուգարքներին մասնակցելու դրական գնահատելու համար:

Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն: 

30.01.2012, 20:38

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |