ARM   RUS   ENG

Աշխարհի ամենաթանկ քաղաքը Անգոլայի մայրաքաղաքն է

Անգոլայի մայրաքաղաք Լուանդան արդեն 2-րդ տարին շարունակ հայտնվում է աշխարհի ամենաթանկ քաղաքների ցուցակի առաջատար դիրքերում:

2-րդ տեղն է զբաղեցնում Չադի մայրաքաղաք Նջամենան, այնուհետև Մոսկվան և Ժնևը:

Աշխարհի ամենաթանկ քաղաքների ցանկում են հայտնվել նաև Սինգապուրը և Սան-Պաոլոն:

Հաղորդվում է, որ Լուանդայում 2 սենյականոց բնակարանի վարձակալումը կարող է հասնել ամիսը մինչև 5.000 դոլարի, իսկ հյուրանոցում գիշերելը` մոտ 400 դոլարի: Այդ մասին հաղորդում է «rg.ru» կայքը:

 

02.02.2012, 14:29

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |