ARM   RUS   ENG

էթիկայի հանձնաժողով` ԼՂՀ-ում

Փետրվարի 2-ին Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր` ԼՂՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի իրավաբան անդամներ նշանակելու մասին: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության վարչությունից:

Համաձայն հրամանագրի, հանձնաժողովի իրավաբան անդամներ են նշանակվել` Սրբուհի Արզումանյանը - ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ, իրավաբանական վարչության պետ Կարեն Դանիելյանը - ԼՂՀ արդարադատության նախարարի տեղակալ, Հասմիկ Հարությունյանը - Արցախի պետական համալսարանի իրավունքի ամբիոնի դասախոս:

02.02.2012, 18:57

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |