ՊԵԿ տեսադաշտում` կեղծված ալկոհոլային խմիչքներն են
Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է միջոցառումներն ապօրինի գործունեություն ծավալողներին հայտնաբերելու ուղղությամբ: «Hennessy», «Napoleon», «Blue Label», «Green Label», «Grant’s». համաշխարհային այս ապրանքանիշերի թանկարժեք տեսականին որոշ, այսպես կոչված, ձեռներեցների համար հեշտ շահույթի աղբյուր է դարձել: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Այսպես, ՊԵԿ օպերատիվ հետախուզության և հետաքննության վարչությունների աշխատակիցների համատեղ միջոցառման արդյունքում պարզվել է, որ Երևանի բնակիչ Գարեգին Վանոյանը տնային պայմաններում պատրաստել է տարբեր տարողությամբ կեղծված հայտնի ապրանքանիշերի` «Տոնական», «Ախթամար» և «Նաիրի» պիտակներով կոնյակներ:
Սեփական, բառի բուն իմաստով, «տնական» արտադրանքը նրան հաջողվել է 58.000 դրամով իրացնել Գումի շուկայի հարևանությամբ: Սակայն այն պահին, երբ կարծել է, որ գործարքը հաջողությամբ ավարտված է` բացահայտվել է օպերատիվ հետախուզության աշխատակիցների կողմից: Դեպքի առթիվ ՊԵԿ հետաքննության վարչության կողմից ՀՀ քր. օր. 207 հոդվածի 1-ին մասով քրեական գործ է հարուցվել: Միաժամանակ ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է նաև, որ տնայնագործ-ձեռներեցը միայնակ չի կյանքի կոչել իր բիզնես-մտահղացումները. գործընկերը Երևանի բնակիչ Արմեն Քոչարյանն է, ով կոնյակների պոլիէթիլենային թաղանթներն է պատրաստել:
Իսկ նրանց բնակարաններում կատարված խուզարկությամբ ակնհայտ է դարձել, որ եթե չկանխվեր այս դեպքը, ապա «կեղծված» մեծ խմբաքանակ էր հայտնվելու շուկայում, ընդ որում, համալրված ոչ պակաս թանկարժեք տեսականիով:
Այսպես, Գարեգին Վանոյանի բնակարանում հայտնաբերվել են հանրահայտ կոնյակների տարբեր պիտակներով դատարկ շշեր և տարաներ: Արմեն Քոչարյանի բնակարանում նույնպես հայտնաբերվել են տարբեր տարողության` «Hennessy», «Napoleon», «Նաիրի», «Տոնական», «Ախթամար», «Արարատ» տեսակի կոնյակի շուրջ 100, ինչպես նաև թանկարժեք վիսկիների և օղու դատարկ շշեր` իրենց տուփերով:
Խուզարկությամբ հայտնաբերվել են նաև 2004թ. և 2007թ-ի թվագրումով ակցիզային դրոշմանիշներ, «Hennessy» տեսակի կոնյակի շշի խցաններ, պիտակներ, «Նոյ» և «Արարատ» գրառումով մեծաքանակ թաղանթներ և պիտակներ: Քրեական գործի հետագա ընթացքը շարունակելու համար նյութերն ուղարկվել են ՊԵԿ քննչական վարչություն:
02.02.2012, 16:40
Aysor.am
20:31 • 21/05, Գերմանացի բժիշկը վիրահատել է 8 հոգու
20:05 • 21/05, Դյուրավառ և պայթուցիկ նյութերի վաճառքն արգելվում է
19:53 • 21/05, Ծաղկապատվում են նաև Երևանի մուտքերին հարող տարածքները
19:46 • 21/05, Ս. Զոլյանը դիմել է իր նախկին գործընկերներին
19:39 • 21/05, Բ. Սահակյանը դատավորներ նշանակելու հրամանագիր է ստորագրել
19:08 • 21/05, ՌԴ Դաշնային խորհդի պատվիրակությունն այսօր հյուրընկալվել է ԱԺ-ում
18:36 • 21/05, Նորամուծություն` մաքսային ընթացակարգերի պարզեցման ուղղությամբ
18:25 • 21/05, ՀՀ տարածքում կկառուցվի 130 նոր հակակարկտային կայան
18:17 • 21/05, Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ
18:05 • 21/05, Քահանա. Չպետք է խրախուսվի ԼԳՏԲ-ների առաջխաղացումը
Գլխավոր