ARM   RUS   ENG

ՖԻՖԱ-ն հաշվետվություն է պահանջել Եգիպտոսից

ՖԻՖԱ-ի ներկայացուցիչները դիմել են Եգիպտոսի ֆուտբոլի ֆեդերացիա` պահանջելով մանրամասն հաշվետվություն ներկայացնել երեկվա իրադարձությունների վերաբերյալ, որոնք տեղի են ունեցել «Ալ-Մասրի»-«Ալ-Ախլի» հանդիպումից հետո: Այս մասին հաղորդում է «Daily Mail»-ը:

Հիշեցնենք, որ մրցավարի եզրափակիչ սուլիչից հետո Պորտ Սաիդը ներկայացնող ակումբի ֆանատները լցվել են մարզադաշտ և հարձակվել հյուրերի ֆուտբոլիստների ու երկրպագուների վրա: Բռնությունների արդյունքում զոհվել է 74 մարդ:
 

02.02.2012, 20:08

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |