ARM   RUS   ENG

ՆԱՏՕ-ն դուրս կբերի իր զորախմբերը Աֆղանստանից 2013 թ.-ի կեսերին

ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետան հայտարարել է, որ կոալիցիոն ուժերը կդադարեցնեն զանգվածային ռազմական ներկայությունը Աֆղանստանում 2013 թ.-ի կեսերին:

ՆԱՏՕ-ի և Քաբուլի մինչև պայմանավորվածության համաձայն` կոալիցիոն ուժերի ռազմական ներկայությունը Աֆղանստանում պետք է ավարտվի 2014 թ.-ին, սակայն վերջին մեկ տարվա ընթացքում ամերիկյան հրամանատարները բազմիցս հայտարարել են, որ գործողությունները պետք է շարունակվեն:

Հաղորդվում է, որ Պանետայի հայտարարությունը հնչել է Բրյուսելում` ՆԱՏՕ-ի գլխավոր գրասենյակում: Այս մասին հաղորդում է gazeta.ru կայքը:

 

02.02.2012, 19:53

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |