ՀՀ գլխավոր հյուպատոսությունը` Օդեսայում
Այսօր ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Ուկրաինայի Օդեսա քաղաքում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսություն ստեղծելու մասին» ՀՀ Նախագահի հրամանագրի նախագծին։ ՀՀ կառավարության լրատվական ծառայության փոխանցմամբ, Ուկրաինայում բնակվում է շուրջ 400 հազար հայ, իսկ երկրի հարավ-արևելյան շրջաններում, մասնավորապես Օդեսայում, Ղրիմում` մոտ 150-180 հազար։ Օդեսայում գլխավոր հյուպատոսության հիմնումը հնարավորություն կընձեռի պատշաճ մակարդակով կազմակերպել Ուկրաինայի հարավ-արևելյան շրջաններում, Ղրիմում և Մոլդովայում բնակվող ՀՀ քաղաքացիների հյուպատոսական ծառայությունների մատուցումը, ինչը ներկայումս դժվար իրագործելի է Կիևից հեռու լինելու պատճառով։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել քաղաքացիական պաշտպանության կառավարման, կապի ու ազդարարման համակարգերը հիմնելու և դրանց բնականոն գործունեությունն ապահովելու ուղղություններին, որոնցով սահմանվում են նշված համակարգերի վերաբերյալ հիմնադրույթները, ներկայացվող պահանջները, գործունեության սկզբունքներն ու մեթոդները։
Կառավարության որոշմամբ նոր խմբագրությամբ է շարադրվել «Պետական անտառները և անտառային հողերն օգտագործման տալու կարգը սահմանելու մասին» որոշման հավելվածը։ Փոփոխությունների արդյունքում հստակեցվել են անտառօգտագործման տրամադրման հայտերը և ծրագրերին ներկայացվող պահանջները, օգտագործման տրամադրման կամ մերժման հիմքերը։
02.02.2012, 18:17
Aysor.am
20:31 • 21/05, Գերմանացի բժիշկը վիրահատել է 8 հոգու
20:05 • 21/05, Դյուրավառ և պայթուցիկ նյութերի վաճառքն արգելվում է
19:53 • 21/05, Ծաղկապատվում են նաև Երևանի մուտքերին հարող տարածքները
19:46 • 21/05, Ս. Զոլյանը դիմել է իր նախկին գործընկերներին
19:39 • 21/05, Բ. Սահակյանը դատավորներ նշանակելու հրամանագիր է ստորագրել
19:08 • 21/05, ՌԴ Դաշնային խորհդի պատվիրակությունն այսօր հյուրընկալվել է ԱԺ-ում
18:36 • 21/05, Նորամուծություն` մաքսային ընթացակարգերի պարզեցման ուղղությամբ
18:25 • 21/05, ՀՀ տարածքում կկառուցվի 130 նոր հակակարկտային կայան
18:17 • 21/05, Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ
18:05 • 21/05, Քահանա. Չպետք է խրախուսվի ԼԳՏԲ-ների առաջխաղացումը
Գլխավոր