ARM   RUS   ENG

ՌԴ-ում կգործի գործարարների օմբուդսմենը

ՌԴ-ում կհայտնվի բոլոր գործարարների իրավունքների պաշտպանը, որը օժտված կլինի հատուկ լիազորություններով: Այդ մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը:

Վարչապետի խոսքերով, այդպիսի պաշտպանի հայտնվելը մտնում է ներդրումային միջավայրի բարելավման բարեփոխումների առաջին փաթեթի մեջ:

Պուտինը նշել է, որ պաշտպանը կկարողանա պաշտպանել գործարարների շահերը դատարանում, քննել նրանց բողոքները, ինչպես նաև առաջարկություններ ներկայացնել պետական մարմիններին: Այդ մասին հաղորդում է «rg.ru» կայքը:

 

02.02.2012, 15:54

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |