ARM   RUS   ENG

«Իրանը տեղի չի տա Արևմուտքի ճնշմանը»

Իրանը տեղի չի տա Արևմուտքի ճնշմանը և չի դադարեցնի իր ատոմային ծրագիրը: Այդ մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն ղեկավար այաթոլլա Ալի Համենեին:

Համենեին կոչ է արել ԱՄՆ-ին հրաժարվել իրանական ատոմային կառույցներին հարված հասցնելու մտադրությունից:

Նրա խոսքերով` պատժամիջոցներն ազդեցություն չեն ունենա ատոմային ծրագիրը շարունակելու Իրանի պատրաստակամության վրա: Այս մասին հաղորդում է rosbalt.ru կայքը:
 

03.02.2012, 17:23

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |