ARM   RUS   ENG

Տևեսի անունը նշված է «Մանչեսթեր Սիթիի» հայտացուցակում

Անգլիական Պրեմիեր լիգայի ակումբները ձմեռային տրանսֆերային պատուհանի փակվելուց հետո կողմնորոշվել են այն ֆուտբոլիստների հարցում, ովքեր պետք է մասնակցեն մրցաշրջանի մնացած հանդիպումներին: Հատկանշական է, որ «Մանչեսթեր Սիթիի» հայտացուցակում ընդգրկվել է արգենտինացի հարձակվող Կառլոս Տևեսը, ով վիճել է ակումբի ու թիմի ղեկավարության հետ: Տևեսը հունվարին ցանկանում էր հեռանալ թիմից, սակայն դա նրան չհաջողվեց:

Վերջին անգամ Տևեսն անգլիական առաջնության խաղում ասպարեզ է դուրս եկել անցած տարվա սեպտեմբերի 18-ին, երբ «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվել էր «Ֆուլհեմին» (2:2):
 

03.02.2012, 12:57

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |