Գյուղատնտեսությությունը և արդյունաբերությունը` ՀՆԱ-ներում
Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի տնտեսությունների վերաբերյալ վերլուծություն, որի համար աղբյուր են ծառայել երեք երկրների վիճակագրական տվյալները, Աշխատանքի միջազգային կազմակերպության, Առևտրի միջազգային կազմակերպության, Միջազգային արժութային հիմանդրամի, ԱՄՆ կենտրոնական հետախուզական ծառայության և մի շարք այլ կազմակերպությունների տվյալները:
Գ. Մակարյանը ներկայացրեց երեք երկրների ՀՆԱ-ի կառուցվածքը, ըստ որի Հայաստանի 2011թ.-ի ՀՆԱ-ն 9,8 մլրդ դոլար է, Վրաստանինը` 12,8 մլրդ դոլար, ինչ վերաբերում է Ադրբեջանի ՀՆԱ-ի տվյալներին, ապա նա նշեց, որ այդ երկիրը ներկայացնում է երկու տվյալ, մեկը պաշտոնական` 72 մլրդ, մյուսը վերլուծական կենտրոններինը` 64 մլրդ:
ՀՆԱ-ի կառուցվածքում, Գ. Մակարյանի փոխանցմամբ, Հայաստանի գյուղատնտեսության ոլորտը 22 տոկոս է, Վրաստանում 10 տոկոսի սահմաններում է, իսկ Ադրբեջանինը` 5,2 տոկոս:
«Նկատելով, թե գյուղատնտեսության մեջ որքան մարդ է ներգրավված և նրա մասը ՀՆԱ-ի մեջ, կարող ենք փաստել, որ Ադրբեջանում բնակչության մոտ 37 տոկոսը զբաղված է գյուղտանտեսությամբ, սակայն ՀՆԱ-ի մեջ այդ տոկոսը շատ փոքր է»,- ասաց Գործատուների միության նախագահը և փաստեց, որ գյուղանտտեսության մեջ Ադրբեջանը առանձնապես բարձր արտադրողականություն չունի:
Արդյունաբերության մասով, նրա ներկայացմամբ, Հայաստանի ՀՆԱ-ի մեջ այն կազմում է 48,4 տոկոս, Վրաստանը ցածր արդյունաբերական մակարդակ ունի, և ուղղվածությունը դեպի ծառայությունների և տուրիզմի ոլորտն է միտված, այդ իսկ պատճառով Վրաստանում արդյունաբերության տոկոսը ՀՆԱ-ի մեջ կազմում է 31 տոկոս:
Բանախոսի տեղեկացմամբ, Ադրբեջանում արդյունաբերությունը ՀՆԱ-ի մեջ կազմում է 60 տոկոս` ներառյալ նավթամշակումը և գազի վրա հիմնված քիմիական արդյունաբերությունը:
03.02.2012, 14:35
Aysor.am
20:31 • 21/05, Գերմանացի բժիշկը վիրահատել է 8 հոգու
20:05 • 21/05, Դյուրավառ և պայթուցիկ նյութերի վաճառքն արգելվում է
19:53 • 21/05, Ծաղկապատվում են նաև Երևանի մուտքերին հարող տարածքները
19:46 • 21/05, Ս. Զոլյանը դիմել է իր նախկին գործընկերներին
19:39 • 21/05, Բ. Սահակյանը դատավորներ նշանակելու հրամանագիր է ստորագրել
19:08 • 21/05, ՌԴ Դաշնային խորհդի պատվիրակությունն այսօր հյուրընկալվել է ԱԺ-ում
18:36 • 21/05, Նորամուծություն` մաքսային ընթացակարգերի պարզեցման ուղղությամբ
18:25 • 21/05, ՀՀ տարածքում կկառուցվի 130 նոր հակակարկտային կայան
18:17 • 21/05, Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ
18:05 • 21/05, Քահանա. Չպետք է խրախուսվի ԼԳՏԲ-ների առաջխաղացումը
Գլխավոր