ARM   RUS   ENG

Էստեբան Գրաներո. «Մոուրինյոն յուրահատուկ մարդ է»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էստեբան Գրաներոն ժխտում է այն բոլոր խոսակցությունները, ըստ որոնց` ակումբի որոշ խաղացողներ բախվել են գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ:

«Մոուրինյոն յուրահատուկ մարդ է: Նա հեշտությամբ ընդհանուր լեզու է գտնում խաղացողների հետ: Մարզչի և ֆուտբոլիստների միջև հզոր կապ կա: Պորտուգալացու ազդեցությունը մեզ թույլ է տալիս բարձրանալ վեր: Մինչև մահ պատրաստ ենք հետևել Մոուրինյոյին և մինչև վերջ գնալ նրա ցույց տված ճանապարհով»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերել է Goal.com-ը:

03.02.2012, 10:22

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |