ՀՀԿ համագումարը տեղի է ունենալու մարտի 10-ին
«Համագումարի ընթացքում կքննարկվեն կազմակերպչական հարցեր, ինչպես նաև կլինեն քաղաքական շեշտադրումներ` ընտրությունների հետ կապված»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ կուսակցության անդամ Հովհաննես Սահակյանը:
Նա նշեց, որ կյանքը ՀՀ-ում մտել է նախընտրական ժամանակահատված և քաղաքական ուժերը սկսել են խոսել տարբեր դաշինքներ կազմելու հնարավորությունների մասին:
Հ.Սահակյանը կարծում է, որ այն ուժերը, որոնք ցանկանում են մասնակցել խորհրդարանական ընտրություններին, պետք է իրենց ուշադրությունը սևեռեն իրենց ծրագրային դրույթների, ինչպես նաև կազմակերպչական բնույթի հարցերի վրա:
Անդրադառնալով Սպիտակի քաղաքապետի ընտրություններին պատգամավորը ասաց, որ այդ ընտրություններին առաջադրվել էին ՀՀԿ և ՀԱԿ ներկայացուցիչներ, սակայն ՀԱԿ ներկայացուցիչը ինքնաբացարկ է հայտնել` իր քայլը մեկնաբանելով` թե ընտրությունների ժամանակ կլինեն ընտրակեղծիքներ:
Հ. Սահակյանը նշեց, որ ՀՀԿ-ն` որպես իշխանություն կրող կուսակցություն, կատարել է բավականին աշխատանք և մարտի 10-ին կնշվեն կուսակցության հետագա ծրագրերը:
Անդրադառնալով կոալիցիոն հուշագրի թեմային` բանախոսը նշեց, որ շատ կարևոր է, որ կոալիցիան շարունակում է իրականացնել իր գործառույթները.«Գոյություն ունի կոալիցիոն համաձայնություն` կապված խորհրդարանական և նախագահական ընտրությունների հետ և մինչ այժմ կոալիցիոն ոչ մի ուժ չի հերքել այդ համաձայնագիրը և այն շարունակում է գործել»:
«ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ունի մեծ վարկանիշ և, կարծում եմ, ճիշտ կլինի, որ ՀՀ նախագահը գլխավորի ՀՀԿ ցուցակը գալիք ընտրություններին»,-ասաց Հ. Սահակյանը` ընդգծելով, որ կուսակցությունն իր փոխնախագահներով և շարքային կուսակցականներով համախմբված են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի շուրջ:
03.02.2012, 11:32
Aysor.am
20:31 • 21/05, Գերմանացի բժիշկը վիրահատել է 8 հոգու
20:05 • 21/05, Դյուրավառ և պայթուցիկ նյութերի վաճառքն արգելվում է
19:53 • 21/05, Ծաղկապատվում են նաև Երևանի մուտքերին հարող տարածքները
19:46 • 21/05, Ս. Զոլյանը դիմել է իր նախկին գործընկերներին
19:39 • 21/05, Բ. Սահակյանը դատավորներ նշանակելու հրամանագիր է ստորագրել
19:08 • 21/05, ՌԴ Դաշնային խորհդի պատվիրակությունն այսօր հյուրընկալվել է ԱԺ-ում
18:36 • 21/05, Նորամուծություն` մաքսային ընթացակարգերի պարզեցման ուղղությամբ
18:25 • 21/05, ՀՀ տարածքում կկառուցվի 130 նոր հակակարկտային կայան
18:17 • 21/05, Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ
18:05 • 21/05, Քահանա. Չպետք է խրախուսվի ԼԳՏԲ-ների առաջխաղացումը
Գլխավոր