ARM   RUS   ENG

Իսրայելական օդուժը հարձակում է իրականացրել Գազայի հատվածի վրա

Իսրայելական ռազմա-օդային ուժերը հարվածներ են հասցրել Գազայի հատվածում գտնվող պաղեստինյան 6 ռազմական կառույցների վրա:

Իսրայելի զինված ուժերի ներկայացուցիչը նշել է, որ խոցվել են բոլոր թիրախները` 2 զինապահեստ, զենքի պատրաստման գործարանը և 3 թունելներ, որոնք օգտագործվում էին զենք տեղափոխելու համար:

Պաղեստինցիների տվյալներով, օդային հարվածների հետևանքով ծանր վնասվածքներ են ստացել 2 մարդ, այդ թվում 1 երեխա: Այդ մասին հաղորդում է «Իտառ-Տասս» գործակալությունը:
 

03.02.2012, 11:45

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |