ARM   RUS   ENG

Լարսի ճանապարհին առկա է ձյունափլվածքի վտանգ

Փետրվարի 3-ի ժամը 16:50-ի դրությամբ, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի Գուդաուրի (Պոստա)-Կոբի հատվածում առկա է ձյունափլվածքի վտանգ, ուստի երթևեկությունը արգելված է բոլոր տիպի մեքենաների համար: Այս մասին հաղորդում են Տրանսպորտի և Կապի նախարարությունից:

Նույն ճանապարհի Պասանաուրի-Գուդաուրի (Պոստա) և Կոբի- Լարսի հատվածներում առատ ձյան տեղումների և սառցակալման պատճառով երթևեկությունը արգելված է տրեյլերների, կիսատրեյլերների և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար: Այլ մեքենաների համար Պասանաուրի- Գուդաուրի (Պոստա) հատվածում երթևեկությունը թույլ է տրվում: Կոբի- Լարսի հատվածում այլ մեքենաների համար երթևեկությունը թույլ է տրվում հակատեղապատման շղթաների օգտագործելու պարագայում: Երթևեկությունը բաց է 2 տանող կամրջակներով մեքենաների համար: Ստեփանծմինդա-Լարսի հատվածում մեքենաների կանգ առնելը արգելված է:

Երթևեկության նշված կարգը կլինի Պարեկային Ոստիկանության անմիջական հսկողության և համակարգման ներքո:
Ճանապարհի այլ հատվածներում երթևեկությունը բաց է:
 

03.02.2012, 17:00

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |